Դեպքեր`
1885՝ Հյուսիսային և Հարավային Դաքոթաները դառնում են ԱՄՆ-ի 39-րդ և 40-րդ նահանգները։
1938՝ Հունգարիան գրավում է Սլովակիայի հարավային մասը։
1943՝ կարաչայների 70 հազարանոց բնակչությունը տեղահանվում է Սիբիր և Կենտրոնական Ասիայի հանրապետություններ։
1956՝ Հունգարիայի կառավարությունը հայտարարում է Վարշավյան դաշինքից դուրս գալու մասին։
1965՝ Էնվեր Խոջան հայտարարում է Չինաստանի հետ միութենական հարաբերություններ ստեղծելու և Խորհրդային Միության հետ կապերը խզելու մասին։
2004՝ Ամսթերդամում ծայրահեղական իսլամիստն սպանում է կինոռեժիսոր, հրապարակախոս և դերասան Թեո վան Գոգին։

Ծնունդներ`
1755՝ Մարի Անթուանետ Marie Antoinette՝ ֆրանսիայի թագուհի (մ. 1793)
1913՝ Բերթ Լանքասթեր Burt Lancaster՝ ամերիկացի դերասան, երգիչ և ռեժիսոր (մ. 1994)
1915՝ Քեյ Արմեն (Արմենուհի Մանուկյան)՝ հայազգի ամերիկացի երգչուհի (մ. 2011)
1965՝ Շահրուխ Խան Shah Rukh Khan՝ հնդիկ ամենահայտնի կինոդերասանը
1972՝ Սարգիս Հովսեփյան՝ ֆուտբոլիստ և մարզիչ, Հայաստանի հավաքականում ամենաշատ խաղ անցկացրած ֆուտբոլիստ («Փյունիկ» ֆուտբոլային ակումբում որպես մարզիչ)

Մահեր`
1912՝ (ծ.1852) ռուս գրող Դմիտրի Մամին-Սիբիրյակ
1950՝ (ծ.1856) իրլանդացի գրող Ջորջ Բերնարդ Շոու
2007՝ (*1906) բալետի սովետական արտիստ և բալետ-մայստեր Իգոր Մոիսեև
2014` Նյութը գրելիս նորություն հասավ, որ տաղանդավոր դերասանուհի Հասմիկ Ղարիբյանը մահացել է, նա ընդհամենը 34 տարեկան էր։

Արցախի պատերազմի մասնակիցներ՝
1969թ.-ի այս օրն է ծնվել (Քյուրաթաղ, Հադրութի շրջան) Գառնիկ Ալեքսանյանը (զ. 1992)։
1993թ.-ի այս օրն է զոհվել (Առաջաձոր, Մարտակերտի շրջան) (ծ.1964) Սարմեն Ալավերդյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել