Ես չեմ հասկանում` ինչու ենք հետևողականորեն ու մեր ձեռքերով նվաստացնում մեր հաղթանակի իրական արժեքը, դնում այն կաղապարների մեջ ու պայմանավորում ինչ-որ գործոններով: Իրականում մեր հաղթանակի մեջ կարևորն այն չէ, որ Հայաստանի դրոշը բարձրացել է հենց Ստամբուլում, որ վերջին տուրում հաղթել ենք հունգարացիներին կամ որ Ադրբեջանի հավաքականը 10-րդ հորիզոնականում է... Կարևոր է մեր թիմային հաղթանակը, պայքարի ոգին ու շախմատային գերտերության համբավը... Նման մանր ոգևորությունները հաղթողին վայել չեն, ու պետք չէ դրանց տրվել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել