Փոստանջյան` կեսը պաշտում է, կեսը զզվում: Բայց Փոստանջյանը գոնե գիտենք՝ ինչ գործ ա արել: Երբ մի քանի 100 հոգի ընկավ բերդեր 2008-ին, դուրս չէր գալիս բանտերից: Մատաղիսի գործով անմեղ դատվածներին բանտից հանած մարդն ա ու նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի մութ գիշերվա սարսափ-երազը: Սիրես իրան, զզվես իրանից` ինքը ձևավորված կերպար ա մնում:

Բա Բաբուխանյանի մասին ի՞նչ գիտենք։ 10 տարի առաջ դանակահարվեց, մեղադրեց դրանում Հովիկի մարդկանց, հետո հանգիստ միացավ ՀՀԿ-ին: ՍԻՄ հիմնադիր Հրանտ Խաչատրյանին հեռացրեց կուսակցությունից հուժկու սկանդալով ու դատարաններով: Զզվում ա Կոնչիտայից: Ու վերջ, էլ բան չգիտեմ, էսքանով Բաբուխանյանի գործունեությունը իմ համար պրծնում է: Ասեք իմանամ, ընկերներ, ինչ կարևոր բան ա արել Բաբուխանյանը, ավելացնեմ ցուցակիս: Այ Գեղամյանին գիտենք` քաղաքապետ, կոմկուսի լուրջ դեմք, Սովետաշենում զորքի հետ բանակցած մարդ: Նույնիսկ Հարությունյան Խոսրովին գիտենք` ԳԽ նախագահ ու վարչապետ, նախկին «կարմիր դիրեկտոր», ասում են, աղբի մշակման գործարան էլ էր երազում կառուցեր: Բաբուխանյանը ի՞նչ ա արել կամ անում, ինչո՞վ հիշենք ու ճանաչենք այդ հարգարժան անձնավորությանը բացի թվարկածիցս, ախպերիկ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել