Այսօր մարդիկ արդեն՝ «Հայաստանից ինչ կա չկա» հարցը տալիս են և առանց պատասխանը լսելու հեռանում են, ճիշտ կարծես բարի լույս տված անցած լինեն...

Ինչու՞ ենք մենք այդպես խուսափում իրականությունից, կարևորը թողած զբաղված ենք անեական, անլուրջ ավելորդությունների «վերլուծություններով ու քննարկումներով»: Սա ի՞նչ է, վախենում ենք ճշմարտությունից, փախնում պատասխանատվությունից, թե՞ էլի շարունակում ենք ռետինե խողովակի կամ ջայլամի տեղ դնել մեզ: Բայց չէ՞, որ այս վերջին «պոզան» երկար ժամանակ ենք ընդունել և բոլորս էլ համոզվել ենք, որ դրանից «խեր» չկա ու չկա: Իսկ պետականության կորստյան շեմին ամբողջ մամուլն ու համացանցը Եվա Ռիվասի սեքսի բդերով լցնելը, ոչ միայն սովորական ապակողմնորոշիչ տեղեկատվություն է, այլ ՄԵՂՔ Է, ՄԵՂՔ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել