Հայաստանում քաղաքական ավանդույթ է դարձել քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների չհիմնավորված քաղաքական որոշումների պարտադրանքը լայն հասարակությանը։ Մի քանի հոգի հավաքվում են, որոշում են կուսակցություն ստեղծել, գործի են դնում իրենց ֆինանսական լծակներն ու թաղային հեղինակությունների վրա հիմնված ազդեցությունը,իրենց իրավունք են վերապահում կանգնել Ազատության հրապարակում և վերևից ժողովրդին պարտադրել ինչ-ինչ որոշումներ։ Լինելով Հայաստանի Նոր Քաղաքական Մշակույթ կուսակցության նախագահը, ես երբեք ինձ իրավունք չեմ վերապահել պարտադրել ՀՀ որևէ քաղաքացու իմ քաղաքական որոշումները,քանզի ցանկացած քաղաքական գործչի ասելիքը արժևորվում և իմաստավորվում է ոչ թե այն ժամանակ, երբ այն պարտադրված է լայն հասարակությանը, այլ այն ժամանակ, երբ այն գնահատված և համաձայնեցված է հասարակության հետ։ Այսօր դեռ 91թ․-ից քաղաքական հարթակում գտնվող քաղաքական ուժեր,իրենց 20 տարուց ավել տարված սխալ քաղաքական անցյալը, փորձում են շտկել իշխանափոխության կոչերի ներքո, սակայն չեն գիտակցում, որ արեցօր նվազում է հայ հասարության վստահությունը նախկին ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների նկատմամբ և ժողովուրդը ելքեր է ուզում տեսնել նոր ընդդիմադիր գործիչների միջոցով։
Ովքե"ր են այսօր կանգնած Ազատության հրապարակում, սիրելի հայրենակիցներ
Լևոն Զուհրաբյան-միթե որևէ լուրջ մարդ կարող է որևէ լուրջ քաղաքական քայլ ակնկալել այս մարդուց
Տիգրան Ուրիխանյան-դրական եմ գնահատում նրա պատգամավորական գործունեությանը և սահմանափակվում եմ դրանով։
Նույնը կարող եմ ասել Վահան Բաբայանի մասին
Նաիրա Զոհրաբյան, իմ կողմից շատ հարգված և սիրված անձնավորություն, ում միանշանակ կարելի է վստահել լուրջ պաշտոններ, քանզի նա կարող է,սակայն այսպիսի քաղաքական կոնտեքստում որպես կին քաղաքական գործիչ արժեզրկվում է նաև նա։
Արամ Մանուկյան-ազնիվ և պարկեշտ մարդ, ում կրկին շատ սիրում եմ,սակայն որևէ քաղաքական քայլ ակնկալել նրանից չեմ կարող։
1-2 ԲՀԿ-ական մասնագիտությամբ տնտեսագետ պատգամավորներ, ովքեր, ունեն բիզնեսներ և միանշանակ առաջնահերթ հետապնդում են իրենց բիզնես շահերը։
Հասանք գլխավորներին՝ Լևոն Տեր-Պետրոսյան, ում վարած քաղաքականության շնորհիվ է, որ այսօր ունենք այսպիսի իշխանություններ։
Գագիկ Ծառուկյան-ֆինանս և ուրիշ ոչինչ
Րաֆֆի Հովհաննիսյան-մարդ, ով արդեն մոտ 2 տարի է, 2013թ․-ի նախագահական ընտրությունների ձախողումից հետո որևէ լուրջ գոծունեություն չի ծավալել ՀՀ քաղաքացիների համար, բացի զուտ բառացի դատողություններ անելը։ 
Եվ հիմա ինչ" դուք այնքան հիմար պիտի գտնվեք, որ Հայաստանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության գիտակից քաղաքացիների ճակատագիրը վստահեք մարդկանց այս խմբին" ինչ է, թե նրանք կուսակցության ներկայացուցիչներ են, իսկ դուք անկուսակցական քաղաքացիներ" Ձեզանից շատերը, թե մասնագիտական, թե քաղաքացիական պոտենցիալով 10 անգամ ավելի մեծ հնարավորություններով են օժտված։ Գնահատեք ինքներդ ձեզ և գործեք ձեր գիտակցությանը համարժեք՝անկախ հարթակներից հնչող պարտադրանքներից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել