Երեւան: Մեդիամաքս: Այսօր կեսօրից ՀՀ գերատեսչությունների եւ էլեկտրոնային լրատվամիջոցների կայքերը զանգվածային DDos հարձակման են ենթարկվում:
Մասնավորապես, պարբերաբար հարձակման թիրախ են դառնում Panorama.am, Armenpress.am, Aysor.am լրատվական կայքերը, չի գործում Lragir.am կայքը:
Խափանումներով են աշխատում նաեւ գերատեսչությունների պաշտոնական կայքերը, մասնավորապես, Պաշտպանության նախարարության Mil.am, Առողջապահության՝ Moh.am, Էներգետիկայի՝ Minenergy.am, Կրթության եւ գիտության՝ Edu.am, Արտակարգ իրավիճակների՝ Mes.am:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել