Այսօր սեպտեմբերի 21-ն է։ Հայաստանի անկախության օրը։ 23 տարի առաջ այս օրը, քվեարկելով հօգուտ անկախության, մենք ազգությունից ազգ դարձանք։ Պետության կարևորությունն այն քան մեծ է, որ աշխարհում 1300 ազգությունից միայն 193-ը պետություն ունեն։ Եվ ուրեմն մեր պետականության պահպանումն ու բարգավաճումը մեծագույն պատմական պատասխանատվություն է պարունակում։ Շնորհավորում եմ բոլորիս այս տոնի կապակցությամբ։ Այդուհանդերձ ինձ թվում է, թե այսօր Հայաստանում իշխող արժեքային համակարգը ճանապարհ դեպի ոչ մի տեղ։ Մի օր այն բերելու է պետականության կորստի։ Եվ մենք նորից դառնալու ենք ազգություն։ Նախօրեին Հարավային Կորեայում էի։ Առաջին անգամ։ Ես չգիտեի, որ մեր ազգի ճակատագիրն էական նմանություն ունի նրանց հետ։ Բայց այսօր նրանք իրենց խնդիրները լուծում են յուրովի։ Իսկ մենք ավելացնում ենք դրանց թիվը՝ մեծացնելով պետականության կորստի վտանգը։ 
Կորեացիները բարդ պատմություն ունեն։ Գտնվելով ճապոնացիների և չինացիների արանքում նրանք ունեցել են ձեռաերեց, խելացի և խիզախ մարդկանց համարում։ Մի անգամ չէ որ կորեացի զինվորականները հրավիրվել են Չինաստան՝ ղեկավարելու բանակը, ճարտարապետներն իրենց լուման են բերել չինական մշակույթի զարգացման մեջ, եղել են ծագումով կորեացի չինական կայսրեր։ Ճապոնացիների հետ ավելի բարդ հարաբերություններ են եղել։ Հաճախ դրանք ուղեկցվել են երկարատև ու ավերիչ պատերազմներով։ Մի անգամ չէ, որ այս երկիրը նվաճել են թշնամիները։ Եղել է ժամանակ, որ ժողովրդի մի մասին սեփական երկրում պահել են համակենտրոնացման ճամբարներում։ Կորեացիներն ասում են միլիոնների, տասնյակ միլիոնների ցեղասպանության մասին։ Բայց նրանք հպարտորեն տարել են այդ ամենը, դիմագրավել իրենց մի քանի տասնյակ անգամ գերազանցող ուժին։ Հարկ է եղել ստեղծել սեփական այբուբենը՝ ապա վանկերի մեթոդով այն ստեղծել են 1443-ին Չոսոն Սեչոնի օրոք, պետք է եղել առանձնանլ կրոնական աումով՝ կոնֆուցիզմից կամ դաոսիզմից՝ տարածվել է բուդդիզմը, իսկ բոլորովին վերջերս ամենատարածված կրոնը քրիստոնեությունն է։ Ներկայումս Հվ Կորեան հիմնականում քրիստոնեական պետություն է. բնակչության 39%-ը քրիստոնյա է։ Կորեացիներին է պատկանում կրոնական համակեցության մի հրաշալի մոտեցում՝ սինկրետիզմը։ Շատ կորեացիներ միանգամից դավանում են մի քանի կրոնի։ Այս մոտեցումները տրամագծորեն տարբեվում են չինական ու ճապոնական կոնցեպտներից։ Ո՞րն է եղել, սակայն, ապրելու հիմնական կոնցեպտը. համբերատարություն, աշխատանք, հավասար հնարավորություններ բոլորին։ 1948թ երկրում (Հվ Կորեայում) մտցվում է Նախագահի ինստիտուտը, որն անարդյունավետ աշխատում է մինչև 1960-։ իսկ 1963-ին նախագահ է դառնում Պակ Չոն Խին։ Հենց նա էլ ձեռնամուխ է լինում տնտեսական բարեփոխումներին։ Սկզբունքները. մրցակցություն, հավասար իրավունքներ բոլոր տնտեսվարող սուբյեկտների համար, ներդրումների ապակենտրոնացում, կոոպերացիա, բարձրակարգ բարձրագույն կրթություն, հստակ կառուցված ուղղաձիգ կառավարման համակարգ (ուժեղ նախագահական ինստիտուտ)։ Ընթացիկ գներով 1963-ին Հվ Կորեայի ՀՆԱ-ն եղել է 3.8 մլրդ դոլար։ Ընդամենը 20 տարում (1983-ին) այն դառնում է 90.5 մլրդ, իսկ 2013-ին՝ 1304.6 մլրդ։ 20 այն աճում է 24 անգամ, իսկ 50 տարում աճ 343 անգամ։ Համեմատության համար նշենք, որ ընթացիկ գներով 1990-2013թթ ՀՀ տնտեսությունն աճել է 4 անգամ։ Ներկայումս Հվ Կորեայի Նախագահը Պակի դուստրն է՝ Պակ Կին Հե-ն։ Բնական է, նրանք չեն պատրաստվում փոխել նախագահական ինստիտուտը։ Չինացիներին կամ ճապոնացիներին չեն ատում։ Չեն անիծում իրենց պատմությունը։ Ամեն մի կորեականը կուրորեն որպես արժեք չեն ընդունում։ Ամբողջ օրը զբաղված չեն այստեղ կամ այս կամ այն երկրում հայտնի ծագումով կորեացի հայրենակիցներ փնտրելով։ Հասկանում են, որ 1953-ին իրենց երկիրը դիտմամբ են բաժանել՝ որպեսզի թույլ չտան հզոր, միասնական պետության ձևավորում։ Հիմնական դասն է՝ դասի բացակայությունը։ Պետք է լինել ազնիվ, աշխատասեր, չկոռումպացված, լավին ասել լավ, իսկ վատին վատ։ Իսկ սա դաս չէ, վիճակ է։
Այսրօր տոն օր է։ Բավարարվենք այսքանով։ Կշարունակեմ վաղը կամ մյուս օրը։ Հենց ժամանակ գտնեմ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել