История героина

Ինչպես և շատ այլ թմրանյութեր, հերոինը ժամանակին կիրառվել է, որպես դեղամիջոց: Ավելին, 1898 թվականին գերմանական Bayer AG ընկերությունը դեղագործական շուկա էր այն մտցրել, որպես... հազի մանկական դեղ:

15 տարի անց ակնհայտ դառավ, որ այն վնասակար ազդեցոււթյուն ունի և հերոինը դադարեցին, որպես մանկական դեղ վաճառել, սակայն մինչև 1971 թվական գերմանական դեղատներում կարելի էր ազատորեն հերոին գնել:

Ավելի հարուստ է կոկաինի մեդիկամենտոզ պատմությունը: 19-րդ դարի երկրորդ կեսին այն կիրառում էին որպես ցավազրկող և դիմացկունությունը բարձրացնող միջոց:

Զիգմունդ Ֆրոյդը, փորձարկելով այն իր վրա, քարոզզում էր կոկաինը, որպես հակադեպրեսանտ, սեքսուալ խնդիրների դեմ գործող միջոց, ինչպես նաևև դեղորայք՝ սիֆիլիսի ու ալկոհոլիզմի դեմ: Ֆրոյդը պնդում էր, որ կոկաինը ոչ մի կախվածություն չի առաջացնում, սակայն հետագայում դա իհարկե հերքվեց և կոկաինն աստիճանաբար արգելվեց բոլոր երկրներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել