Հրավիրում եմ քննարկման
-----------------
Պապին Դավթյան

ՀԱՅՈՑ ԱԶՆՎԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՄԵՐԸ ՆՐԱՆՑ ՄԵՋ ԷԻՆ և ԵՆ,ՈՐՈՐՈՆՔ ԱՆՇԱՀԱԽՆԴԻՐ ՄԱՐՏՆՉԵՑԻՆ ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏՈՒՄ ԶՈՀՎԵՑԻՆ ,ԿԱՄ ԾԱՆՐ ՎԻՐԱՎՈՐ ԿԱՄ ԷԼ ԱՂՔԱՏ ԻՐԵՆՑ ԳՈՅՈՒԹՅՈՒՆՆ ԵՆ ՔԱՐՇ ՏԱԼԻՍ և ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՆՈՐԻՑ ԻՐԵՆՑ ԿՅԱՆՔԸ ՏԱԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

1988թ. բուռն կերպով քննարկվում էր այն հարցը, թե մենք ինչու ենք թուլացել, որն է եղել հայոց պետականության անկման պատճառը: Շատերն անգամ մեղքը գցում էին քրիստոնեության վրա, թեև հայտնի է, որ բազմաթիվ երկրներ այդ հավատքն ընդունելուց հետո են հզորացել: Իսկ իմ կարծիքով մեր պատմության անկումն սկսվեց ազնվականության ոչնչացումից: Խոսքս հայ նախարարական տների մասին է: Որ նվաճողն արշավում էր Հայաստան` առաջին գործը համարում էր ազնվականությանը բնաջնջելը. այդպես են վարվել թե արաբները, թե պարսիկները, թե թուրքերը: Հուստինիանոսի բոլոր ռեֆորմներն ուղղված էին հենց ազնվականության դեմ, իսկ ամենասև գործը կատարեցին մոնղոլները, ինչից հետ 12-13-րդ դարերում մեր պատմության ամենաողբերգական շրջանն սկսվեց: Վերացավ երկրի տերը: Եվ այսօր մեր պետության առաջնահերթ խնդիրը պետք է լինի երկրի տերերի խավի վերականգնումը: 1990-94թթ. արցախյան ճակատում զոհվածներն իսկական ազնվական տղաներ էին, երկրի գենետիկական հատկանիշներ կրողները: Այսօր էլ կա նման խավ, նրանց գեներում առողջ սերմ կա, սակայն հարկավոր է այն աճեցնել: Ցավոք սրտի` մեզանում հակառակն է արվում: Եթե այսպես շարունակվի և միայն ծառայի հոգեբանություն քարոզվի, մեր ապագան կդառնա մշուշոտ, որովհետև ծառան բոլորի համար ծառա է, տերն է, որ պետություն ու ազգ է պահում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել