Տեսնենք, տեսնե՜նք
Առնվազն 10 միլիոնանոց ժողովուրդ՝ անհաշվելի կապիտալ ունեցող:
Տիղմի մեջ խորացող դատարկվող պետություն ու ուծացող համայնքներ:
Ու այդ ահռելի փողի հետ՝ չկա լրջորեն ֆինանսավորվող վերլուծական մի կարգին կենտրոն, որն անաչառորեն քններ իրավիճակը, պարզեր՝ ինչ է կատարվում, ինչու և ինչ է հարկավոր անել:
Այս որքա՜ն են ամլացրել մեզ օտարները....
Եթե մեր խելքը կբավարարի ստեղծել այդ կենտրոնը, ապա հույսի դուռ կբացվի մեր առջև, իսկ եթե ոչ՝ ապա իրար ծաղրելով ու ատելով կվերանանք աշխարհից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել