Ինձ թվում ա, որ Ադրբեջանից ոչ մի ստորագրություն չի լինի կապիտուլյացիայի պայմանագրի տակ, քանի որ մարդ մնացած չի լինի, որը ստորագրի այդ պայմանագիրը:
Այս փաստը մի 10 տարի հետո կօգտագործեն Իսլամաբադի ադրբեջանական ասամբլեայի անդամները ու կպնդեն, որ 2015 թվականի Բաքվի անվերապահ կապիտուլյացիան օրենքի ուժ չունի ու պիտի վիճարկվի միջազգային տրիբունալներում; 
Ժող հայկական բանակը Հայաստանի ֆուտբոլի հավաքականը չի, որ մեկ Դանիայի նկատմամբ 4:0 հաղթանակ տանի, մենք էլ հրապարակում սիգնալ տանք, մեկ էլ Գերմանիային 6:1 պարտվի, ու մենք մեզ հույս տանք, որ Բրազիլիային բոլոր լոգիկաներով 1:0 կրած ենք:

Հ;Գ բոլոր բանակները կործանվեցին այն ժամանակ, երբ գեներալները սկսեցին հարստանալ: Նապոլեոնի, Մակեդոնացու, Հիտլերի գեներալները ծփում էին ոսկու մեջ: Կայֆ ա, որ Ադրբեջանի գեներալները մերոնցից հարուստ են:

Հ.Գ. 2: Էսօր խոսում էի ընկերներիցս մեկի հետ, որը բանակում գնդապետ է: Նոյի թվից Նոյի թվի 06 է վարում: Գիտեմ, որ գեներալ էլ դառնա, այդ 06 ը նույնն է մնալու: Ես քո ցավը տանեմ տամ թուրքերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել