1) Երթը այս ամենի մեղավոր է համարում Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին.... Ի՞նչ մեղավորություն ունի մեր իշխանությունը,եթե հրադադարը խախտումա Ադրբեջանը:

2) Ինչու՞ է երթը լինելու կոնկրետ Ռուսաստանի դեսպանատուն, այլ ոչ օրինակ՝ ԱՄՆ-ի կամ այլ մեկի մոտ :

3) Երթից հետո Ազատության հրապարակում պետք է անկացվի քննարկում: Արդյո՞ք այդ քննարկումները իմաստ ունեն, կամ օրինակ ավելի օգտակար են ու բեկումնային, քան մեր երկրի նախագահի գալիք հանդիպումները Սոչիում: Բնականաբար ո՛չ:

4) Ինչ վերաբերումա ձեր առաջարկած «Երկու երկրների հանրույթները պետք է համախմբվեն և ստեղծեն հանրային քննարկումների հարթակներ՝ սեփական պատկերացումներով հակամարտության լուծման նպատակով» այս մանկական առաջարկին, ասեմ ձեզ հարգելիներս, սա քուչի կռիվ-կռիվ չի,կամ չգիտեմ այլ ինչ: Այստեղ կան բավականին լուրջ մարդիկ, լուրջ մասնագետներ, ովքեր ՊՆ-ում են աշխատում և հազար անգամ ձեզնից ավելի լավ գիտեն թե երբ ինչա պետք անել: Դա նույնա ինչ առաջարկեք հասարակության մեջ հավաք անենք ու սկսենք օրինակ, բժշկության ոլորտում գյուտեր անել: Սա խաղ ու պար չի: Այս ամենը կապված է մեր հայրենիքի սահմանների պաշտպանության ու անվտանգության հետ, ու լավ կլինի որ ամեն մեկը զբաղվի իր գործով :

5) Ի՞նչ է նշանակում «համախմբել»: Թուրքին ասում եք համախմբվի մեր հետ նստի,որոշենք խաղաղ հարցի լուծում: Մեծամասնությունը ուզումա խաղաղություն, բայց ձեր առաջարկը հեքիաթների բաժնիցա, որը բարեբախտաբար տեղի չի ունենա :

6)Առհասարակ չեմ տեսնում այդ երթի իմաստը: Հասարակության ճնշող մեծամասնությունը դեմ է պատերազմին, և նման շարժումը ես որակում եմ որպես անիմաստ և ՍԽԱԼ շարժում,որի նպատակը PR-նա:

Երթը պետք է ունենա նպատակ: Այս դեպքում պետք է հասկանալ, որ նմանատիպ ձևով այդպիսի լուրջ հարցեր չեն լուծվում: Ձեր երթը ոչինչ չի որոշում ու ավելի քան ծիծաղելի է: Խորհուրդ եմ տալիս կազմակերպիչներին այդ անիմաստ երթի փոխարեն մի լավ բան անել սահմանապահ տղերքի կամ սահմանին մոտ ապրող բնակիչների համար:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել