Քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հարցում տևական խաղաղության շուրջ համաձայնագիր չկա, Հայաստանն ու Ադրբեջանը ռազմական և ֆինանսական առումով կաշկանդված կլինեն և էլ ավելի կընկղմվեն քաղաքական խորը կոռուպցիոն իրավիճակներում, որոնք ծառայում են այս կամ այն գերտերության շահերին։ Մեծամասամբ հայ բնակչությամբ Արցախը եղել է անկլավ, որն Ադրբեջանին է տրվել Ստալինի կողմից: Տարիներ առաջ Հայաստան կատարած այցի ընթացքում եղել եմ նաև Արցախում և նկատել , որ այնտեղ ապրող մարդիկ բարի են, մեծահոգի, գթասիրտ և արժանի են խաղաղության և բարօրության։ Կարծում եմ հետաքրքիր միտք է. «Մերժելով միջադեպը հետաքննելու մեխանիզմներ հաստատելու միջազգային հանրության առաջարկները` Ադրբեջանը զինադադարի խախտման ամբողջ պատասխանատվությունն իր վրա է վերցնում»,- հայտարարության մեջ նշել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդոարդ Նալբանդյանը: Ես կողմ եմ նման բախումների հարցը միջազգային հետաքննական մեխանիզմներով լուծելու գաղափարին: Ստորև հոդվածը հետաքրքիր է նրանով, որ այն ցույց է տալիս Ադրբեջանում արևմտյան ներդրումների մակարդակը:

Գրառման հետ Թանկյանը հրապարակել է նաև Ադրբեջանում արևմտյան ներդրումների մասին հոդված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել