Լևիտանի ավետիսներին ու գրաբար հերոսապատումներին հարիր Հայլուրի հաղորդավարի խրոխտ պաթոսը ականջներումս մասիվի դիքից արագ իջնելու էֆֆեկտ առաջացրեց (մինչև մի լավ չես հորանջում, չի թողնում)։ Մոտավորապես էսպես էր. «ատ արմյանսկոգո ինֆորմբյուրո… զնախարարս մեծարգո ի կապս եւ ի տրանսպորտս հայոց զայց պաշտոնէական նուիրեայ զմարզս Տավուշոյ եւ ուսումնսիրեայ զասֆալտափռումս պանծալի ի տռասս միջմարզային եւ յանրապետական… զներդրումս զայս ի բյուջեոցն պետական կատարւեայ ի փառս աճին տնտեսոյ (ի հաշիվ զջեբոցն մերոց մեղավորաց - ծան. հեղինակի), որ ակնկալվեայ ի ծրագիրս կառավորացն... հե՜յ, հե՜յ...»։

«300 սպարտացիների» սպեցէֆֆեկտների՝ պաթոսի գծով սպեցը ներվային ծխում ա։

Ի՞նչ իմանար հայլուրի հարգարժան խմբագիրը, որ ձեր խոնարհ ծառան էդ նախարարամարզպետախառը լեքսուսաջիփային թափորի հետևում առաջացած պրոբկայի մեջ սիՊտակ (սա կարևոր է) մեքենայով լռված լռելյայն ականատեսն էր հայ ազգային ասֆալտափռության պերճանքի հետևում թաքնված ողջ սնանկությանը, այն է՝ էդ նույն ասֆալտափռման իրական տեխնիկային ու փիլիսոփայությանը։ Վերջինս, օ՜վ հայլուրի խմբագրության կամ տրանսպորտի նախարարության  ջոջերի հետ կապեր ունեցող սիրելի ընթերցող (տեսնվելուց իմաց տվեք), մի հույժ կարևոր առանձնահատկություն ունի. էստեղ ասֆալտափռման ողջ տեխնոլոգիական պրոցեսը ծայրստիճան ԲԱՑ է ու ՀԱՍԱՆԵԼԻ... քերած ճամփեքին մի քանի սատիմետր հաստությամբ ջրիկ ձյութի նման բաց ու մեքենայի կողքերին կպնող ու մենակ կերոսինով լվացվոց էդ նույն ձյութի թանձր շերտերի չափ հասանելի... և շոշափելի, էնքան շոշափելի, որ շոշափելուց հետո ձեռքերիցդ էլ չի լվացվում... Զի, օ՜վ էդ նույն սիրելի ընթերցող, հայ ազգային ասֆլտափռման նրբությունն էլ հենց էն է, որ հալած ջրիկ ձյութը պետք է լիուլի շաղ տալ ճամփի ողջ լայնությամբ ու առավելագույն երկարությամբ էնպես, որ տուտուց վրացիքի մոտ հանգստանալու մեկնող ու էդ նույն հանգստից հետ էկող լոպպազ հայրենակիցներն իրենց մեքենաների անիվներով էդ ձյութի հաստ շերտը մի լավ բարակացնեն, տարածեն (վրացիքի ՀՆԱ-ն ավելացնելու դիմաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության վրեժխնդրությունն է, թերևս), հետո նոր ասֆալտափիռները (ց) բիտումը բերեն փռեն վրան։ Դրա համար էլ էս պրոցեսը ազգային է կոչվում. ազգովի մասնակիցն ենք։ Փարթիսիփաթորի ասֆլտափռություն, պանիմաեշ։

Հ.Գ. Ասֆալտափռման սույն պրոցեդուրան ուսումնասիրելը, ավելի ճիշտ՝ դրա հետևանքներից ձերբազատվելը 10,000 ՀՀ դրամ նստեց։ Էկոնոմնախից ուզե՞մ, տրանկապնախի՞ց թե՞ մարզպետարանից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել