Լրագրությունը բժշկություն է։ Լավ լրագրողը կարող է բուժել հասարկությանը, իսկ վատը՝ անդարձ հիվանդացնել։ Սա է պատճառը, որ միշտ կարծել ու կարծում եմ, որ առանձին լրագրություն մասնագիտության կարիք ամենևին չկա։ Գտնում եմ, որ լրագրությունը բոլոր մասնագիտությունների համար բժշկի կարգավիճակն է։ Առաջարկում եմ վերացնել ԲՈՒՀ-երից առանձին ժուռնալիստիկայի ֆակուլտետները և բոլոր մասնագիտությունների վերջին կուրսերում մտցնել լրագրություն մասնագիտացում։ Կարծում եմ, որ, օրինակ՝ իրավական թեմաներ լուսաբանող լրագրողները պիտի ունենան իրավագիտության բազային կրթություն, որից հետո միայն վերջին կուրսերում կամ մագիստրատուրայում ընտրեն նեղ մասնագիտացում՝ լրագրություն։ Կարծում եմ ընդդիմախոսներ շատ կունենամ այս կարծիքիս համար, բայց պնդում եմ, որ լրագրողը լինելով հասարակության տվյալ բնագավառի բժիշկը պարտավոր է իր ընտրած լուսաբանվող ոլորտում լինի այդ ոլորտի լավագույն մասնագետ։ Իսկ ներկայիս պայմաններում պարզապես անհրաժեշտ է ստեղծել յուրաքանչյուր ոլորտի վերապատրաստման դասընթացներ։ Օրինակ՝ իրավական լրագրությամբ զբաղվող լրագրողների համար շուտով կունենանք վերապատրաստման կուրսեր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել