Դոնալդ Թրամփ1. Մի ծախսեք Ձեր ժամանակն այն աշխատանքի վրա, որը չեք սիրում:

Եթե հետաքրքրված եք որևէ աշխատանքով, ապա իսկապես հասնում եք ավելի մեծ արդյունքների, քան այն դեպքում, երբ ժամանակ եք սպանում: Աշխատանքը պետք է սիրել, քանի որ նման դեպքերում եք մշտապես մտածում բիզնեսի զարգացման նոր ուղիների մասին:

2. Բարձր նպատակներ դրեք Ձեր առջև

Առանց կանգնելու, առանց ետ նայելու, առանց փոշմանելու, միայն առաջ: Իսկ այդ ամենն արեք որքան հնարավոր է մաքուր կերպով՝ առանց խաբելու:

3. Մտածեք Թրամփի մասշտաբների պես

Ինչքան շատ, այնքան լավ: Փոքր բաների մասին մտածելը սահմանափակում է Ձեր պոտենցիալը: Մարդիկ կարող են մեծ բարձունքների հասնել, եթե ունենան մտածելու մեծ մտահորիզոն:

4. Մինչև վերջ կանգուն մնացեք

Ուղղակի համառություն ցուցաբերեք: Մարդկանց մեծամասնությունն անհամբեր է և միանգամից արդյունքի է սպասում: Երբեմն պետք է նաև ուղղակի կանգնել ու սպասել:

5. Առանց գիտելիքների Դուք շանս չունեք

Որքան հնարավոր է եղեք տեղեկացված: Սկսեք սովորել ամեն ինչից և շարունակեք նույն ոգով: Մինչ որևէ գործ սկսելը, ուսումնասիրեք այդ ոլորտը, հասկացեք բիզնեսի նրբություններն ու ամեն ինչ ավելի հեշտ կլինի: Անհաջողակների մեծ մասի խնդիրը տեղեկատվության պակասն է:

6. «Դուք աշխատանքից ազատված եք» բառերը ոչ ոք չի ուզում լսել… և արտասանել

Աշխատանքից ազատելը շատ տհաճ ու պատասխանատու երևույթ է, ուստի երբեմն ծառը փրկելու համար հարկավոր է հատել նրա հիվանդ ճյուղերը:

7. Ապացույցը գործի մեջ

Գործը երբեմն ռիսկ է: Անգամ եթե ոչ ոք չի աշխատում, պրոֆեսիոնալներն աշխատում ու կատարելագործվում են: Հենց աշխատանքի հաշվին էլ մարդիկ ձեռք են բերում ամենաթանկագինը՝ փորձը:

8. Կանխազգացումը լավագույն խորհրդատուն է

Ձեզ լսեք: Շրջապատում ոչ բոլորն են բարին ցանկանում: Դուք գիտեք, թե ուր եք ցանկանում գնալ: Ձեզ մշտապես խորհուրդ են տալու, ասելու են ինչն է լավ, ինչն է վատ, իսկ Դուք հիշեք՝ կյանքը, փողը, բիզնեսը, ընտրությունը միայն Ձերն է: Լսեք ներքին ձայնին:

9. Հաղթեք բանակցություններում

Ես հստակ գիտեմ, որ բանակցություններում հաղթում է նա, ով կարողանում է ճիշտ փաստարկներ բերել: Համոզելու ունակությունն ամենակարևորն է մարդկանց ենթարկելու գործում:

10. Աշխատեք նրանց հետ, ովքեր Ձեզ դուր են գալիս

Ինձ համար ամենալավ տարբերակն է, քանի որ չեմ ցանկանում թշնամիներ ունենալ իմ աշխատակիցների մեջ: Ցույց տվեք օրինակ և հավատարիմ մարդիկ միանգամայն կհետևեն Ձեզ:

11. Որտեղ կամքն է, այդտեղ էլ հաղթանակն է

Եթե առաջին իսկ պարտության ժամանակ Դուք լալիս եք, Ձեզ հետ չի կարելի երկար ճանապարհ գնալ:

12. Լողացեք հոսանքին հակառակ

Եթե Դուք հարմարավետության զոնայում եք, ապա ոչ մի հաջողության ակնկալիք չունենաք: Եթե Դուք Ձեզ հարմար եք զգում, ապա մնացեք տեղում, ես կյանքից այլ բան եմ ուզում՝ իհարկե ադրենալին:

13. Ավելին և կրկին ավելին

Անընդհատ գերազանցեք Ձեզ: Երբ Ձեզ գերազանցում եք, դառնում եք ավելի ինքնավստահ:

14. Ուշադիր խաղացեք

Եղեք ուշադիր, եթե չհետևեք Ձեր բիզնեսին, ապա հետագայում շատ դժվար կլինի:

15. Մի կորցրեք շարժիչ ուժը

Բոլորը խնդիրներ են վերհանում, իսկ Դուք ուղղակի լուծեք այդ խնդիրները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել