4 мужских критерия идеала женщины для которой хочется житьՏարիքն առնելով` տղամարդիկ հասունանում են ու բավարար կենսափորձ են կուտակում, որպեսզի սահմանեն լավ ու վատ կնոջ չափորոշիչներ և, հենվելով դրանց վրա, փորձում են սինթեզել իդեալական կնոջ բանաձևը: Ոմանք, չգտնելով իրենց իդեալին, վերջնականապես հիասթափվում են գեղեցիկ սեռի մեջ, կամ էլ նոր դասակարգման եղանակ են կազմում՝ «Լավ կին», «Լավ սիրուհի» և այլն:

Եվ այսպես, ձեզ եմ ներկայացնում իդեալական կնոջ, ըստ իս, 4 հիմնական չափորոշիչները:

1. Նա մի կին է, ով ոչնչով պարտական չէ քեզ, իսկ քեզ հետ է, որովհետև քեզ հետ նա իրեն լավ է զգում, ապահով է զգում ու սիրում է քեզ:

Քեզ համար ամենևին էական չէ, թե ինչով է նա զբաղվում, որտեղ է աշխատում ու աշխատո՞ւմ է արդյոք: Կարևորն այն է, որ նա իմաստավորում է քո և իր կյանքը: Նրան այդքան էլ չի հուզում կյանքի ֆինանսական կողմը, կարևորը գաղափարն է, իսկ գաղափարները իրականություն դարձնելը արդեն տղամարդու ֆունկցիան է:

2. Քեզ պետք չէ նրան ամեն օր տեսնել խալաթով սուրճ եփելիս, այլ պետք է զգալ, թե ինչպես է նա իրեն զգում քո ներկայությամբ, զգալ նրա նրբությունը, ջերմությունն ու քո առկայության պահանջմունքը:

Քեզ չի հուզում, որ դու կարող ես ոչ ամեն օր նախաճաշ ու ընթրիք ունենալ, եթե գիտես, որ փոխարենը չես տեսնի քո սիրելիի հոգնատանջ տեսքը, ում միակ ցանկությունը հնարավորինս շուտ քնելն է: Ավելի լավ է, որ նա ավելի շատ իրենով զբաղի: Չէ՞ որ տղամարդկանց դուր գալը նրանց բնական շնորհքն է: Կանայք սիրում են հրապուրել տղամարդկանց, որովհետև նրանք դրանից կենսական էներգիա են ստանում, որը սնուցում է նրանց կանացի էությունը՝ դարձնելով այն ավելի ու ավելի գեղեցիկ: Իսկ դու չպետք է խանդես, որովհետև իդեալական կնոջ դեպքում այդ ծաղիկը փթթում է միայն քո համար և դրան ամենևին էլ չի խանգարում այլ տղամարդկանց անզոր հիացմունքը:

3. Նա ինչ-որ բանով տարված է:

Նորմալ է ու լավ, երբ նա մեկ սկսի ջանասիրաբար յուրացնել դեմքի ու մարմնի մասին հոգ տանելու նոր մեթոդներ կամ էլ նիհարելու նոր եղանակներ կփորձարկի, կամ էլ կսկսի լրջորեն ուսումնասիրել բիզնեսի ինչ-որ ուղղություն: Կնոջ համար նոր մարդկանց հետ շփումը պարտադիր է: Նա անընդհատ պատմում է քեզ իր կանացի գործերի մասին և փնտրում է քո ըմբռնումը, իսկ հետո իր հերթին կարող է լսել քեզ ու անգամ հետդ մի քիչ ֆուտբոլ նայել, որովհետև գիտի, որ քո համար նման մանրուքները անսահման նշանակություն ունեն:

4. Երբեմն նա ցանկանում է փոքրիկ աղջիկ դառնալ, լաց լինել և իր սիրելիից ստանալ ուշադրություն ու հոգատարություն:

Երբեմն դա կարող է ռացիոնալ ոչ մի բացատրություն չունենալ: Իմացեք, այդ կերպ նա պարզապես լիցքաթափվում է ու ձերբազատվում է սթրեսից, իսկ հոգու խորքում նա միշտ էլ փոքրիկ աղջնակ է: Հնարավոր է, որ քեզ ողջ կյանքում հուզի այն հարցը, թե արդյո՞ք դու հենց ՆԱ էիր, ում մասին երազում էր քո սիրելի կինը, կամ որ հենց դու ես այն տղան, ով հմայել ու գերել է նրա սիրտը, և հնարավոր է, որ այդ մտքերը քեզ անընդհատ մղեն ավելի ու ավելի շատ բան անելու, որպեսզի նա քո կողքը մնա. չէ՞ որ նա քեզ ոչ մի բան պարտք չէ ու պարտավոր չէ: Եվ ամեն անգամ, երբ դու գրկում ես նրան, անգամ քնած ժամանակ, դու հասկանում ես նրա ռեակցիայից, որ դու նրա համար թանկ ես, և որ նա հենց քեզ է ընտրել: Ու այդ պահերին հասկանում ես, որ թեև իդեալական ոչ ոք չկա, բայց հենց նա է այն կինը, հանուն որ ի արժե ապրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել