Միշտ հետաքրքրվել եմ, թե ՀՀ Սահմանադրությունն ինչ ազդեցություն ունի ազգային փոքրամասնությունների վրա, քանի որ ամեն դեպքում , հատկապես վերջին դեպքերից հասկացանք, որ ընդվզումներ այնուամենայնիվ կան: Վերջերս "ՀՀ ընտանեկան օրենսգրքում" փոփոխություն է կատարվել` ամուսնության տարիքը սահմանված է 18-ից: Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը նշել էր, որ այդ փոփոխությունը մեղմ ասած դժբախտություն է իրենց համար, քանի որ իրենց կարծիքով 18 տարեկանն արդեն "պառավ"  է համարվում: Չենք մոռանում , որ ընդդիմություն ամեն հասարակական կազմակերպությունում կա  ու բնականաբար Թամոյանին պատասխան եղավ: Առաջադեմ եզդիները դա հիմարություն են անվանել ` ներողություն խնդրելով աղջիկներից: 
 

 Ուղղակի չեմ հասկանում մի բան, եթե ամուսնանալու տարիքը իրենց մոտ 16-17-ն է , ինչու՞ են շատ   անհանգստանում: Ինքս  շատ դեպքեր գիտեմ, երբ իրենց աղջիկները ամուսնացել ել 13-14 տարեկանում ու իրենցից բավականին մեծ տղամարդկանց հետ: Իրենք ամուսնանում են երիտասարդ աղջիկների հետ` հնազանդ կին ունենալու նպատակով ` այսինքն, որ կինը ամուսնու կողքին ձևավորվի, բայց անգամ չեն մտածում, թե ամուսնությունը որքան բազմանշանակ բան է ` լի ամեն տեսակի "պարտավորություններով " ` առանց բացառությունների: Աղջիկներին սպասվելիք սթրեսսի մասին անգամ անիմաստ եմ համարում գրելը, քանի որ համոզված եմ, որ դրա մասին նրանք անգամ չեն էլ մտածում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել