Միշտ հետաքրքրվել եմ, թե ՀՀ Սահմանադրությունն ինչ ազդեցություն ունի ազգային փոքրամասնությունների վրա, քանի որ ամեն դեպքում , հատկապես վերջին դեպքերից հասկացանք, որ ընդվզումներ այնուամենայնիվ կան: Վերջերս "ՀՀ ընտանեկան օրենսգրքում" փոփոխություն է կատարվել` ամուսնության տարիքը սահմանված է 18-ից: Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը նշել էր, որ այդ փոփոխությունը մեղմ ասած դժբախտություն է իրենց համար, քանի որ իրենց կարծիքով 18 տարեկանն արդեն "պառավ" է համարվում: Չենք մոռանում , որ ընդդիմություն ամեն հասարակական կազմակերպությունում կա ու բնականաբար Թամոյանին պատասխան եղավ: Առաջադեմ եզդիները դա հիմարություն են անվանել ` ներողություն խնդրելով աղջիկներից: