Նիկոլը փորձել է Ամիրյանը Պապի անունով անվանափոխելու փաստից քաղաքական կապիտալ քամել, թեման դարձնել ավելի լայն քննարկելի, որպեսզի հետո կանգնի ու «կրքոտ հռետորին» վայել դատակ-դատարկ խոսի՝ ինքն իրեն հերթական անգամ հռչակելով 21-րդ դարի Պապ:
Նիկոլը յուր սրտի խորքում մի ծածուկ փափագ ունի. ուզում է, որ տասնամյակներ հետո, երբ ինքն է՛լ կենդանի չլինի, մի փողոց էլ իր անունով կոչեն ու իրեն արժանին մատուցեն: Բայց ակնհայտ է, որ դա կարող է տեղի ունենալ միայն մի պարագայում՝ Հայաստանի ադրբեջանացման. Նիկոլի անունով փողոց կարող են միայն թուրքերը դնել, քանի որ Ադրբեջանի մեկդարյա պատմության մեջ թերևս չի եղել որևէ այլ գործիչ, որը նույնքան օգուտ բերի մերձկասպյան մուսուլմաններին, որքան Նիկոլ-Պապը:
Նիկոլն անելու է ամեն ինչ, որ իր երազանքը հետագայում կյանքի կոչվի, իսկ մինչ այդ կփորձի բավարարվել միայն Պապի փողոցում պարբերաբար սրճելով ու ինք զինք Պապ երևակայելով:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5796
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



