Բոլորս էլ ձգտում ենք երջանկության,հարմարավետության ու հաջողության: Ոմանց մոտ ստացվում է,ոմանց մոտ էլ ոչ: Ահա կյանքի 16 կանոնները,որոնք կօգնեն Ձեզ մոտենալ «Հաջողությանն» ու «Մասնագիտական Վերելքին»:
 1. Պետք է միշտ շարժվել առաջ՝ ինչ էլ որ լինի: 
2. Հարկավոր է քիչ ժամանակ տրամադրել հեռուստացույց նայելուն ու համակարգչին: 

 3.Եթե ինչ-որ նոր գաղափար է առաջանում ՝ անհապաղ գրանցեք այն ինչ-որ տեղ:
 4.Եթե ուշանում եք որևէ հանդիպումից ՝անպայման զգուշացրեք Ձեզ սպասողին: 
5.Երբեք մի խնդացեք ուրիշների երազանքների վրա: 
6.Մի վերադարձեք Ձեզ դավաճանած մարդկանց մոտ՝ նրանք չեն փոխվում:
 7. Ձեր ծնողների հետ շատ ժամանակ անցկացրեք, քանի որ նրանց խորհուրդները անգնահատելի են:
  8. Քաղաքավարությունը միշտ էլ գնահատվել է,հետևե՛ք կանոններին: 
9. Ընդունեք Ձեր սխալները: 
10. Բողոքելու սովորությանը վերջ տվեք,ոչ ոքի չեն հետաքրքրում  ուրիշների խնդիրները:
 11. Հեռու մնացեք բամբասանքներից 
12. Դժվար իրավիճակներում միշտ կարևոր է գիտակցել,որ կարող եք հաղթահարել այն : 
13. Վեճերի ժամանակ մի վիրավորեք դիմացինին,քանի որ վիրավորանքը միշտ հիշվում է: 
14.Միշտ ճիշտ խոսեք և այդ ժամանակ կարիք չի լինի որևէ բան հիշելու:
15. Օրվա առաջին կեսին արեք Ձեզ սպասվող ամենադժվար գործը,որպեսզի մնացած ժամերին չմտածեք այդ ուղղությամբ:
16. Ոչ ոք ,ոչ մեկին ինչ-որ բան «պարտավոր» չէ: Մոռացե՛ք «պարտավոր» բառը,հանե՛ք այն Ձեր բառապաշարից,որպեսզի խուսափեք և՛ հոգևոր,և՛ ֆիզիկական հոգսերից ու պարտքերից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել