Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որը մեկնարկելու է մի քանի օրից Բրազիլիայում, կարող է դառնալ վատագույնը: Խոսքը չի գնում խաղացողների կամ թիմերի ֆունկցիոնալ թերի պատրաստվածության, կամ աստղերի պակասի մասին:

1) Առաջին հերթին վտանգը տնտեսական է: Բրազիլիայում բավականին մեծ տոկոս է կազմում աղքատությունը: Ամեն օր տեղի են ունենում սպանություններ և բռնաբարություններ, մարդիկ սովամահ են լինում: Եվ նման երկրում այդպիսի փողեր ծախսելը սխալ է: Այս օրերին տեղի են ունենում բազմաթիվ հանրահավաքներ, որոնց արդյունքում երթևեկությունը կաթվածահար էր եղել: Մարդկանց բողոքը արդարացի է: Նմանատիպ հավաքներ սպասվում են հունիսի 12-ին՝ Սան Պաուլո քաղաքում, իսկ հաջորդ օրերին արդեն իսկ այլ քաղաքներում:

2) Մարզադաշտերի խնդիրը: Կան մարզադաշտեր, որոնց կառուցումը դեռ շարունակվում է, իսկ ահա որոշները, որոնք արդեն իսկ կառուցված են, դեռ չեն անցել կայունության փորձարկումներ, և կարող են այդպես էլ չանցնել այդ փորձարկումները, ինչը վտանգի տակ կդնի բազմահազար կյանքեր:

3) Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Սայմոն Հեյը նշում է, որ աշխարհի առաջնությանը պատրաստվող բրազիլական 12 քաղաքներից երեքում արեւադարձային տենդով վարակվելու վտանգ կա: Դրանք են Ֆորտալեզան, Նատալեն եւ Սալվադորը: Անգլիացի գիտնականը կարծում է, որ խաղերի օրերին այդ քաղաքների մարզադաշտերում պետք է հատուկ միջոցառումներ ձեռնակվեն՝ հանդիսականներին մոծակների խայթոցից պաշտպանելու համար: ԲՆԱԿԱՆԱԲԱՐ, ԱՅԴՔԱՆ ՄԱՐԴՈՒ ՊԱՇՏՊԱՆԵԼԸ ԱՆՀՆԱՐ Է:

4) Երկրում ամեն օր տեղի ունեցող գողություններն ու սպանությունները ևս մեծ վտանգ են առաջացնում: Համեմատած այլ երկրների հետ՝ Բրազիլիան այդ հարցում գրավում է առաջատար դիրքերը:

Ամեն դեպքում, հույս ունենանք, որ ամեն ինչ կանցնի լավ, և վերը նշված վտանգներից և ոչ մեկ իրականություն չի դառնա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել