Հարգելի ֆեյսբուքյան ծանոթ ու անծանոթ ՀՈՒՄԱՆԻՍՏ, ՊԱՍԻՖԻՍՏ, ԵՐԵԽԱ ՍԻՐՈՂ ընկերներ ջան,

ես Ձեզանից եթե ոչ շատ, ապա գոնե ոչ պակաս եմ ուզում ՄԱՐԴԻԿ լավ ապրեն և ստիպված չլինեն լքել իրենց տները պատերազմի պատճառով,

ես Ձեզանից եթե ոչ շատ, ապա գոնե ոչ պակաս եմ ուզում խաղաղություն լինի,

ես Ձեզանից եթե ոչ շատ, ապա գոնե ոչ պակաս եմ ուզում, որ երեխաներ չարտասվեն և բնականաբար չզոհվեն,

ԲԱՅՑ ես ուրախացել եմ, ուրախանում եմ ու ուրախանալու եմ ցանկացած սատկած կամ սատկացված թուրքի կամ ազերբառանի համար, լինի դա ասկյար, թե հասարակ «մարդ»:

Ով չգիտի, ասեմ, որ եղել եմ սահմանամերձ գյուղերում, որտեղ հիմա խաղահրապարակներ ենք կառուցում, և

և տեսել եմ այսպես կոչված «հրադադարից» հետո կրակված տների պատերն ու դարպասները, տների, բոլոր տների, որտեղ մարդիկ են ապրում, Ձեր կողմից այդպես սիրված մարդիկ,

և տեսել եմ ընդամենն ամիսներ առաջ իր տանը ոսոխի կողմից վիրավորված այգեպարցի տասնվեցամյա աղջնակին, վիրավորվելուց ընդամենը երկու օր անց,

և տեսել եմ ազերբառաններին գերի ընկած և մի քանի ամիս շարունակ խոշտանգումների ենթարկված ծերունուն, ում վերքերը չեն լավանում,

և տեսել եմ թշնամու դիվերսիայի արդյունքում զոհված երեք զինծառայողներից երկուսի կանանց և երեխաներին, երեխաներին, որոնցից մեկը մինչ այսօր սպասում է իր հորը, իսկ մյուսը ծնվել է իր հոր ծննդյան օրը և ամեն տարի ծննդյան օր նշելուց խորը հոգեբանական սթրես է ապրելու, այն երեխաներին, որոնց Դուք այդքան շատ եք սիրում, և այդ զինծառայողներից երրորդի մորը, ում աչքերին նայելուց հետո ուզում ես մի ամբողջ ազերբառանստան վերացնել,

և տեսել եմ այն երեխաների վախը հրավառության ժամանակ, ում Չինարի գյուղից երկու օրով բերել էինք Երևան ման տալու, ու ովքեր մեր համար սովորական հրավառությունից սարսափում էին, այն խառնելով թշնամու հերթական կրակահերթի հետ,

և լսել եմ, թե ինչպես են իրենց դիրքերից ազերբառանները կրակում մեր թաղման թափորի վրա, ինչպես են մարդիկ իրենց հանգուցյալին հողին հանձնում գիշերը, մթության քողի տակ, նենգ թշնամու գնդակից «խաղաղության պայմաններում» մահանալու վտանգից գոնե մի փոքր խուսափելու համար,

և լսել եմ, թե ինչպես ես սահմանամերձ գյուղի երեխաները Մաշտոցյան այբուբենը հիշում գրադի զարկերի քանակով,

և տեսել եմ ամեն օր թշնամու նշանառության տակով դպրոց և մանկապարտեզ գնացող երեխաներին, մանկապարտեզ, որը գտնվում է ոսոխի դիրքերի դեմ-դիմաց, ու որը ամիսներ առաջ կրակահերթի էր ենթարկվել դշկ-ով(ով չգիտի դշկ-ն ինչ է, կարող է գուգլում հանգիստ գտնել), մանկապարտեզի, որտեղ կրակոցների ժամանակ երեխաներին հավաքում են մեկ սենյակում և բարձր մուլտֆիլմ միացնում, որ կրակոցների ձայները չլսեն...

շատ կարող եմ շարունակել, ցավոք շատ կարող եմ շարունակել, բայց եթե անգամ սա Ձեզ բավական չէ, առաջարկում եմ հաջորդ անգամ ինձ հետ գալ սահմանամերձ գյուղ և շրջել գյուղի փողոցներով, ազերբառանների դիրքերի դիմացով և սեփական կաշվի վրա նենգ թշնամու կրակից մահանալու վտանգը զգալով շարունակել լինել ու մնալ ՊԱՑԻՖԻՍՏ ՈՒ ՀՈՒՄԱՆԻՍՏ և չուրախանալ հերթական սատկած կամ սատկացված ոսոխով,

իսկ ես ուրախացել եմ, ուրախանում եմ և շարունակելու եմ ուրախանալ,

քանզի պատերազմը դեռ չի ավարտվել, իսկ պատերազմի ժամանակ լավ թշնամին, սատկացված կամ սատկած թշնամին է...

Էսքան բան

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել