Անկեղծ ասած իմ համար արդեն մեկա թե Aram Mp3-ը որ տեղը կգրավի, իհարկե շատ լավ կլինի, որ լինի առաջինը, բայց իմ կարծիքով ոչ մեկիս համար էլ գաղտնիք չէ, որ այս մրցույթը հայտնի է իր քաղաքականացված լինելով...
Իմ համար շատ կարևոր էր, որ մենք ամբողջ աշխարհին ներկայացանք շաաատ լավ երգով ու շաաատ լավ կատարմամբ, ամեն ինչ կազմակերպված էր բարձր մակարդակով ու մեծ ջանքերի շնորհիվ, դե իսկ այս թոհ ու բոհը՝ իհարկե լավ իմաստով նկատի ունեմ, այնպիսի ալիք բարձրացրեց, ու անկախ կուսակցական, քաղաքական ու մտածելակերպի տարբերություններից՝ նկատվեց միասնություն, որի հետ ոչինչ չի կարող համեմատվել որի համար նախ շնորհակալ եմ «մեղավորներից» Aram MP3 - Proud of Armenia և ընկերներից ինչպես նաև բոլոր բոլորից, ովքեր հասկացան, որ դրսում մենք մի մարմին պետք է լինենք, ու դրսում մեզ պետք է որպես միասնական ուժ այլ ոչ թէ դիմություն ու ընդդիմություն ճանաչեն...

Հ.Գ.Հուսանք որ մի արդյուքի կհասնենք...

Հ.Գ.Մեծ հաշվով կոնկրետ ինձ համար մենք արդեն մի մեծ արդյունքի հասել ենք՝ միասնականությունն ու ընդհանուր գաղափարի շուրջ համախմվածությունն...

Հ.Գ.Առաջ Արամ ջաաաաաան...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել