Արմեն Դուլյանը, ով հայտնի է խոսքի ազատության, ժողովրդավարության ու էլի նման կարևոր ինստւտուտներ քարոզող, պարզապես ինձ արգելափակեց, երբ վեր հանեցի իր հերթական անգրագիտությունը։ Բանը նրանում է, որ Դուլյանը կարծում է, թե դատական համակարգի ղեկավարն արդարադատության նախարարն է։ Երբ հանգամանալից ներկայացրեցի պարոնին, որ դատական իշխանությունն անկախ է մյուս երկու իշխանություններից, ինձ ուղարկեց սև ցուցակ։ Էսպիսի ոչ գրագետ կարծիքի շուրջ վերջերս քննարկում ունեցա Անի Զախարյանի հետ, ով թեև այդպես էլ չհասկացավ ինձ, մնաց իր ոչ գրագետ կարծիքին, բայց գոնե արգելափակումից էլ զերծ մնաց։ Ասածս ի՞նչ է, Անին դեռ կսովորի, ճշմարտությումը կիմանա, իսկ Դուլյան Արմենը պարզապես չի ուզում, որ իր ասածը հերքող որևէ բան ասվի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել