Ի՞նչ ենք «շահել» Հասմիկ Պողոսյանի վերանշանակումով.

1. Գառնիի տաճարի մոտ ՎԵՐՋԱՊԵՍ կկառուցվի քյաբաբնոց և ամեն տարի միլիարդավոր տուրիստներ կգան ճաշակելու Գառնիի Սուրիկի լավաշով քյաբաբի անմահական համը` «Հասոյի մոտ» օբյեկտում:

2. Առաջիկա 4-5 տարիներին Հայաստանի բոլոր պետական տոներին մշակութապես կզարգանանք՝ ըմբոշխնելով Նունե Եսայանին 55-միլիոնանոց համերգները:

3. Նոյի թվի փտած ու կռիսանոց դարձած փակ շուկա-մուկաներին և Զվարթնոց-մվարթնեցները կա՛մ կքանդվեն ու տեղը նորմալ ու գերժամանակակից գիշերային ակումբ-կազինոներ կկառուցվեն, կա՛մ էլ գոնե կվերակառուցվեն ու կդառնան մարդավարի առևտրի կենտրոններ՚

4. Հայաստանը կունենա նոր հիմն` խոսքերը Սպիտակցի Հայկոյի, և երաժշտությունը՝ Թաթուլի:

5. Արման Բարդումյանի ծննդյան օրն ամեն տարի մեծ շուքով կնշվի մշակույթի նախարարության կողմից:

6. Կոնսերվատորիայում վերջապես կփակվեն հետամնաց ջութակ-մութակների և օպերային երաժշտության ու տոեսիմինչ բաժինները, ու այդ տարածքները կհանձնվեն ռաբիզի ֆակուլտետին:

7. Նախկին Լենինի արձանի տեղում կկանգնեցվի Արմենչիկի արձանը:

8. Լիլիթ Հովհաննիսյանն ու Լիլիթ Կարապետյանը կստանան ժողովրդական, համազգային արտիստների, երգիչների ու այլ կոչումներ:

9. Թատերական ինստիտուտը կվերանվանվի Քիմ Քարդաշյանի անունով:

10. Մշակույթ և հակամշակույթ բառերը պաշտոնապես կհայտարարվեն հոմանիշներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել