Զգացել էք որ միշտ բարոյականությունից, վեհ ու ազնվական գաղափարներից խոսացող քաղաքական, հասարակական գործիչներից, տարբեր ոլորտների ներկայացուցիչներից մի մասը միանգամից մոռանում են այդ բոլորի մասին, երբ հայտնվում է ֆինանսավորող ու պատվիրում ինչ որ բան գրել(դե իհարկե նրանց ձայնը լսելի է, քանի որ միշտ սեղմում են ժողովրդի թույլ տեղերին, ու խաղում են շատ վարպետորեն), ու ամենակարևորը այդ գրվելիք նյութը հիմնականում լինում է խղճուկ մեջբերումներով, անիմաստ հումորով (եթե այդ կարելի է այդպես անվանել) և անհիմն «հիմնավորումներով», անսահման ցինիզմով համեմված: Ասեմ ավելին, հիմա էլ նոր խումբ եմ նկատել, ում «LIKE-ա մոլ» կարելիա անվանել` որոնց կարգախոսն է գրիր ամեն ինչ միայն թե լայք լինի, հա ու ամենակարևորը միշտ թող «կռուտիտի» տեղ: Լայքամոլությամբ սկսել են տառապել շատ ու շատ քիչ թե շատ ճանաչում ունեցող, խոսքի կշիռ ունեցող անձնավորություններ, որն էլ ամենացավալին է...
Այս 2 տիպերի մարդկանց բարբաջանքների ու խողաթյուրված ինֆորմացիայի պատճառով մարդկանց ու մասնավորապես երիտասարդության մոտ առաջանում են հակասական մտքեր` այդ տարածողի համակիրների ու ինֆորմացիայի «թիրախ» հանդիսացող մարդուն անձամբ ճանաչողների ու նրա գործը գնահատողների մեջ...
Հ.Գ.Աշխարհում վաճառքի ելած ու իր միտքն ծախող մարդուց նողկալի ու խղճուկ մարդ չկա... Հ.Գ.Ֆինանսավորում ստանալուց առաջ գոնե հաշվի առեք ձեր տարիքը ու մի հատ տեսեք ինչքան վատ բան էք անում մի շահառույի ներդրումով ժողովրդի մեջ պառակտություն մտցնելով...
Հ.Գ.Չեմ անձնավորում որովհետև ինձ թվումա որ վերջի մի քանի օրվա մեջ էլ շատ մարդիկ ջրի երես դուրս եկան, գոնե իմ համար տենցա...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել