Վարչապետի աթոռի համեղ պատառը գայթակղիչ է, և սկսում է խելքահան անել ընդդիմադիր ուժերին: Դեռ վարչապետի անունը հայտնի չէ, անցնում են օրեր և ժամեր, իսկ չորս քաղաքական ուժերի «միասնության ակը» արդեն սկսելա պռակոլ տալ: Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը լավ արձագանք չստացավ Ժառանգության մոտ: Դա բնական է, քանի որ ԼՏՊ-ն իր վերջին հանրահավաքում շեշտեց, որ Մաքսային Միություն մտնելը արդեն իսկ փաստ է, այն էլ անդառնալի: Ամերիկա-Եվրոպա ՓԲԸ-ի կողմնակիցները այլ կարծիքի են, և այստեղ պարզ է դառնում, որ շատ բարդ է լինելու կառուցել համատեղ քաղաքական ծրագիր: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա բարիկադների որոշ սիրահարներ նույնպես բարդություններ կունենան համագործակցել ԼՏՊ-ի թիմի հետ: Դրա պատճառներից մեկը նույն հանրահավաքի ժամանակ հնչեցրած կարծիքն էր խաղաղ իշխանափոխության մասին, որը հակասումա քաղաքական արկածների որոշ սիրահարներին: Մնաց ՀՅԴ-ն: ՀՅԴ-ի մասին կարելի է անդրադառնալ ավելի ուշ: Փաստացի հանդիպումները ընդդիմադիր թևերի հետ պարզապես կարելի է համարել քաղաքական PR: Ամեն մեկը իրանն է առաջ քաշում: Րաֆֆին հայտարարում է, որ իրենք չունեն վարչապետի թեկնածու, քանի որ իրենցը միանգամից նախագահի թեկնածու է, ԲՀԿ-ում մենակ վարչապետի դեմ են աշխատել ամեն օր, իսկ հիմա թեկնածու չունեն անգամ, ՀԱԿ-ը աշխատում է ամբողջ իշխանության դեմ, բայց չունի թեկնածու, իսկ ահա ՀՅԴ-ից ձեն ձուն չկա: 

Հիմա կասեք, թե ինչու ընտրեցի այս վերնագիրը, հեդն էլ խեղճ Մակեդոնացուն ներքաշեցի: Պարզաբանեմ: Նրա ընկերները- «հրաշալի քառյակ»-ի պես սկզբից միավորվել էին մի գաղափարի շուրջ, և երբ ազատվեց Մակեդոնացու թափուր պաշտոնը (կներեք մի փոքր կոպիտ համեմատություն տանելու համար), նրանք սկսեցին իրար դեմ դուրս գալ և մոռացան, որ մի որոշ ժամանակ առաջ միասնական էին:

Հույս ունեմ ամեն դեպքում ընդդիմադիր ուժերը ավելի չեն խորանա «մակեդոնացու էֆեկտ»-ի մեջ, ու ժամանակին կփոխեն իրավիճակը: Ինչպես հիշում եք`Մակեդոնացու ընկերները լավ չավարտեցին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել