Չորս ոչ իշխանական ուժերը պատրաստվում են լայնամասշտաբ գործողությունների՝ մասնավորապես շուրջօրյա հանրահավաքներ ազատության հրապարակում և այլն:
Սա նշանակում է, որ հասարակության ուշադրությունը բևեռացնելու են իրենց վրա՝ երկրորդական պլան և ստվերի մղելով «Դ!եմ եմ» երիտասարդական շարժմանը, ուստի ինքնին հոգեբանական ազդեցություն կգրանցվի «Դ!եմ եմ» շարժմանը, և կսկսվի հետևյալ հարցի տարածումը՝ միանա՞լ նրանց, թե մնալ ստվերում անհայտ ժամանակով:

Ստվերում մնալը գուցե կտանի ինքնաքայքայման:
Ինքս համակրելով այդ շարժմանը՝ չէի ցանկանա, սակայն, նրանց տեսնել իրենց վարկաբեկած և փտած կուսակցությունների կողքին: Հիշենք, որ փտած միրգը ժամանակի ընթացքում փտեցնում է շուրջը:

Հուսով եմ` խոհեմությունը կհաղթանակի, այնուամենայնիվ, և երիտասարդական շարժումը հատուկ ծրագրված միջոցառումներով ավելի ակտիվ կլինի հասարակության աչքում, քան այդ կուսակցությունները՝ իրենց ամուլ և անարդյունք գործողություններով, որը ունի մեկ նպատակ՝ ապացուցել իրենք իրենց, որ դեռ գոյություն ունեն, մինչդեռ վաղուց արդեն զգալի է դրանցից փչող դիակի հոտը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել