Ադրբեջանցիներն արդեն առել են Եվրատեսիլում իրենց պարտության հոտը ու զգուշորեն փորձում են իրենց հանրային կարծիքը նախապատրաստել նրան, որ Արամը կարող է իրենց մասնակցից ավելի բարձր տեղ զբաղեցնել ու անգամ «Ալլահը չանի»՝ հաղթել մրցույթում:

Հաքքին.ազ-ն իր հերթական հոդվածներից մեկում, ի զարմանս ինձ, բավականին ջերմ էր արտահայտվել Արամի երգի վերաբերյալ, ինչը միանգամից սրեց կասկածներս, առավել ևս, որ հոդվածը, այնուամենայնիվ, համեմված էր դուդուկի մասին տափակաբանություններով, ինչպես նաև մեղմ ակնարկներով, որ Արամը գործիքավորման ու երգի ոճի տեսակետից նմանակել է աշխարհի ամենահին կուլտու-մուլտուրի կրող Ադրբեջանի մասնակցի երգին:

Սակայն ամենահետաքրքիր մասը, ըստ իս, հոդվածի այն մասում է, որտեղ հեղինակը փորձում է ապացուցել, որ նման որակի գործիքավորում կարող էր արվել միայն Եվրոպայում կամ էլ, վերջին վարիանտ, Թուրքիայում: Դե ի՞նչ խոսք, կարծում եմ, որ հատկապես ադրբեջանցիների կողմից այսպիսի քողարկված կոմպլիմենտները լավագույն գնահատականն ու գովասանքն են, որ Արամն ու Գարիկը (ով, ինչպես գիտենք, երաժշտության հեղինակն է) ստանային իրենց հասցեին, իսկ մենք կարող ենք ճակատներս բարձր սպասել մրցույթին, որովհետև, կարծում եմ՝ կհամաձայնեք, որ ավելի քան երբեք հավակնում ենք հաղթել այս մրցույթում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել