Աջ սեկտորը խոսք է տվել Սաշկա Բելիի սպանության համար անձամբ վրեժ լուծել Արսեն Ավակովից: Այս մասին կազմակերպությունը հայտարարել է պաշտոնապես և մեղադրել է իշխանություններին ռեպրեսիվ մեթոդների դիմելու մեջ, ինչպես նաև անհեթեթություն է որակել եղածի ՆԳՆ-ի վարկածը:

Դե ինչ, սա նշանակում է, որ մայդանականների ճամբարները վերջնականապես բաժանվեցին, ու հիմա արյունահեղություն է սկսվելու նրանց միջև: Հենց սրա համար էլ նոր իշխանություններն առաջին քայլերից մեկով ազգային գվարդիան վերականգնեցին, ու միֆ է այն պնդումը, որ դա ռուսների դեմ էր: Ուղղակի Յացենյուկի, Տուրչինովի, Ավակովի, Տյագնիբոկի թիմը հասկանում էր, որ վաղ թե ուշ, առճակատում է լինելու լավ կազմակերպված, բազմամարդ ու գաղափարապես կոփված Աջ սեկտորի հետ, որի հազարավոր մարտիկները հեղափոխությունից հետո իրենց մահակները փոխարինեցին կալաշնիկովներով:

Դե Ռուսաստանն էլ լուռ կսպասի, մինչև բավականաչափ արյուն թափվի, ու կգա երկու թևերին էլ կճզմի, մնացորդներին էլ կվտարի երկրից: Այսպես են ավարտվում դիլետանտական հեղափոխություններն ու հեղաշրջումները. ափսոս ուղղակի, որ ամենից շատ տուժելու են սովորական ու անմեղ ուկրաինացիները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել