«Սառնասրտորեն կսատկացնեի ոմանց» Ֆեյսբուքյան իր էջում Հարսնաքարի մոտ հավաքվածների մասին այսպիսի «հերոսական» գրառում է արել մեկը, որ ոչ շարքային ոստիկան է և սատկացնելու ավանդույթներով տխուրորեն հանրահայտ։ Ես չեմ սպասում, որ նրա պատգամավոր, օրինաստեղծ տիկինը կայպանի ու կասի՝ տղա ջան, մենք իրավական երկրում ենք ապրում և ինքնաիրավչությունը հանցագործություն է։ Նա ինքը «սամասուդի» կողմնակից է և կարծում է, որ մեղավորին մեկ այլ մեղավոր (Ռուբեն Հայրապետյան պաշտոնական անունով) է պատժելու։ Ինձ և կարծում եմ շատերին հետաքրքիր է Ոստիկանության համակարգը բարեփոխման ենթարկող ու «պեպելնիցուց» մարդ-ոստիկան կերտելու խոստում տված գլխավոր ոստիկանապետի կարծիքն ու վերաբերմունքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել