Ինչ-որ մի կրոնական կազմակերպության երևելի դեմք դարձել է Կաթոլիկ եկեղեցու անդամ, և դա շարժել է հայ անտիսկետանտների ուրախությունը «բա տեսեք-տեսեք, մոլորյալները դարձի են գալիս»: Ու այստեղ հարց է առաջանում. այ խելոքներ ջան, ինչի՞ վրա եք հրճվում, ինքը հո՞ Հայ Առաքելական եկեղեցու անդամ չի դարձել: Կաթոլիկ է դարձել, կաթոլիկ, իսկ կաթոլիկների ուշքնումիտքը 451-ից հետո հարմար առիթի դեպքում մեզ իրենցով անելն է եղել: Ի դեպ, Հնդկաստանում հնդիկները ինձ ասում էին, որ տեղում կաթոլիկները կարիքավոր, նյութապաշտ, գաղափարազուրկ և չկողմնորոշված հնդիկներին 4000 դոլար են առաջարկում՝ կրոնափոխության դիմաց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել