Բոլոր ազգայնական համարվող ուժերն ու անհատները, ովքեր իմ խորին համոզմամբ կապված են միմյանց իրականում միասնական հողով, ոգով և արյունով, թեկուզ և առանց անձնապես ճանաչելու: Ուստի եթե, որևէ ազգայնական ուժ կամ անհատ ուրանում է այս երեքը և ուրիշ մեկի հանդեպ սեփական կասկածանքները, առաջացած թյուրըմբռնումները, խնդիրները կամ հարցերը առանց ներսում ճշտելու, ներսում հարցադրելու դուրս է հանում արտաքին միջավայր, և ի ցույց դնում բոլորին, ապա՝

1. կամ չի ըմբռնում ազգի առջև խոյացած մահաբեր վտանգը
2. կամ չի ըմբռնում, որ կապված են միմյանց հետ միասնական ոգով, հողով, և արյունով
3. կամ ըմբռնում է, սակայն այնքան միամիտ է, որ չի հասկանում՝ ներքին խնդիրները նախ պետք է հստակեցնել ներսում, ապազգային տարրերին ակամա չզինելու և չերջանկացնելու համար: Այս անկեղծ միամիտներն ամենավտանգավորն են ակամայից դառնում իրականում:
4. կամ ուղղորդվող ապազգային տարր է, որին պետք է վերոնշյալ ազգային դաշտը ճզմի ճիճուների պես, որքան էլ որ նողկալի է ճզմման գործընթացը:

ՀԳ. Զգո՛ն եղեք, պարոնա՛յք, և խելամիտ գտնվեք, ու հասկացեք, նախ առաջացած հարցերը ներսում է պետք բարձրաձայնել, թեկուզ ճշտել ընկերներից, հակառակը մտածողին և գործողին այսուհետ ազգայնական համարել չեմ կարող, քանի որ ազգի շահն է արգելում մեզ ԱՆԻՄԱՍՏ ու ԱՆՀԻՄՆ ճեղքվածքներ բացել դաշտի մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել