Վերջին օրերին ռուսական մի քանի տվյալների բազա փորփրեցի (հայկականներում դրանք ուղղակի չկան) ու մի-երկու ընթացիկ վիճակագրություն դուրս բերեցի ԽՍՀՄ պատվավոր կոչումներ ու շքանշաններ ունեցող և ներկայումս ապրող մեր հայրենակիցների մասին: Մասնավորապես, ունենք 

5 ԽՍՀՄ հերոս՝
Աշոտ Ամատունի (շնորհվել է 1945 թ.), Հայրենական մեծ պատերազմի մասնակից, ծնվել է 23.12.1923
Հրանտ Ավագյան (1946 թ.), Հայրենական մեծ պատերազմի մասնակից, 15.10.1924
Ստեփան Միկոյան (1975 թ.), օդաչու, 12.07.1922
Արթուր Չիլինգարով (1986 թ.), բևեռախույզ, 25.09.1939
Գուրգեն Կարապետյան (1991 թ.), օդաչու, 09.12.1936

1 ԽՍՀՄ վաստակավոր գյուտարար՝
Վլադիմիր Գրիգորյան

1 ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ՝
Նիկոլայ Նիկողոսյան

4 ԽՍՀՄ ժողովրդական արտիստ՝
Հովհաննես Չեքիջյան (1978 թ.), 23.12.1928
Կոնստանտին Օրբելյան (1979 թ.), 29.07.1928
Արմեն Ջիգարխանյան (1985 թ.), 03.10.1935
Վարդուհի Վարդերեսյան (1988 թ.), 19.03.1928

Ցավոք, մեր վերջին ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ջիմ Թորոսյանին և Սոցիալիստական աշխատանքի վերջին հերոս Սպարտիոն Նազարյանին կորցրինք բոլորովին վերջերս...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել