Ռաունդ 1:
Ազգայնական: Ես սիրում եմ իմ սիրած աղջկան և ահա ստանձնում եմ պարտականություններ ամեն գնով պաշտպանել նրան այլոց չարությունից, տարատեսակ վարակներից, և այն ամենից, ինչը ծաղիկների վրայի զանազան որդերի ու միջատների պես փորձում է վնասել և զրկել նրան իր փայլից, և անուշահոտությունից: Պատել նրան երկնային գուրգուրանքով: Ես սիրում եմ նրան, հետևաբար իմ միտքը, պարուրված նրա անուշաբույր էությամբ, ուղղված է միայն նրան խնամելուն, ծաղկացնելուն ու քաղցրացնելուն: Իսկ Նա էլ իր նեկտարաբուխ էությունն է սփռում շրջապատին՝ հաճելիորեն քաղցրացնելով այլոց:

Ազատական: Ինչպե՞ս ես համարձակվում սիրել նրան ավելի շատ, քան մյուս աղջիկներին, բոլորն էլ աղջիկ են, հավասար, մեկին առանձննացնելով՝ դու ստորադասում ես մյուսներին: Մի՞թե դա ֆաշիզմի, ռասիզմի և այլատյացութան դրսևորում չէ:

Ռաունդ 2
Ազատական երիկամ: Իմունիտե՛տ, դու իրավունք չունես պայքարել և վերացնել թոքաբորբը, յուրաքանչյուր օրգան ունի ազատ ընտրության և ազատ կողմնորոշվելու իրավունք, այդ թվում և թոքը: Նա ինքն է ընտրել, և դու պարտավոր ես հարգել նրա իրավունքը: Հիշի՛ր օրգանը բարձրագույն արժեք է:

(ազգայնական) Իմունիտետ: Բայց չէ՞ որ բժիշկներն ասացին, որ եթե ես չակտիվանամ, չուժեղանամ ու չպայքարեմ, ապա այն ավելի կտարածվի, և հնարավոր է՝ մարդը մահանա:

Ազատական երիկամ: Դու մի՛ լսիր այդ բժիշկներին, դա ուղղակի պուտինյան պրոպագանդա է:

Ռաունդ 3
Ազգայնականն ասում է, ցեղ, հասկացնում է ազգային ոգի, ազատականը լսում է ցեղ, հասկանում է ցեղախումբ
Ազգայնականն ասում է Ազգ, ազատականը լսում, հասկանում է ազգուտակ-տոհմածառ

Ազգայնականն ասում է Նժդեհ, ազատականը լսում, հասկանում է հանրապետական
Ազգայնականը ասում է, որ ցանկանում է կրել իր մեջ նախնյաց հզոր ոգին և արժեհամակարգը, Ազատականը լսում և հասկանում է, թե հանդերձանքն ու կենցաղը:

Եվ Այս ամենից հետո հետաքրքիրն այն է, որ ազատականն է ազգայանականին որակում որպես սահամանափակ մտածողություն ունեցող

Ռաունդ 4
Ազգայնականն իրեն համարում է միջոց, հայրենիքը գերագույն նպատակ, ազատականն իրեն գերագույն նպատակ, հայրենիքը միջոց:

Ազգայնականը որքան ձգտում է ազատության, այնքան ավելանում են նրա պարտականություններն ազգի, հայրենիքի և աշխարհի հանդեպ. որքան ավելանում են պարտականությունները, այնքան նա ավելի է դառնում ազատ դրանց մեջ: 

Ազատականը որքան ձգտում է ազատության, այնքան նվազում են պարտականություները վերոնշյալի հանդեպ, որքան նվազում են պարտականությունները, այնքան նա ավելի է դառնում ազատ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել