Դեռևս նախորդ դարի մեր մտավորականներն են հիմնավորել, որ հայ ժողովրդի պրոբլեմը առավելապես հոգևոր-մշակութային ոլորտում է, ինչից էլ ծնվում են այլ, այդ թվում նաև սոցիալական խնդիրները (ինքս էլ կարող եմ շատ օրինակներ բերել՝ դեռևս դրանում տարակուսողներին վստահեցնելու համար):
Եվ այսպես, ձևավորվել է մի համընդհանուր անկումը խթանող հավաքական մտածողական բացասական մի հակահամակարգ, որը հանդիպելով ցանկացած դրական գործընթացի, այն դարձնում է բացասական (- (+) ի օրենքը), որը դրանից ավելի հզորանում՝ արագացնելով ընդհանուր անկումը:

Իշխանությունները, չնայած ձերբազատվելով ներքին հակառակորդից և դրանով իսկ արագացում ապահովելով երկրի անկմանը, այնուամենայնիվ, ակամայից ԱՌԱՋ բերեցին ավելի ահեղ հակառակորդ արտաքին ոլորտում՝ ի դեմս Ադրբեջանի, ով ուշադիր հետևում էր մեր հավաքական անկմանը:

Ուստի, ՍԵՓԱԿԱՆ անվտանգությունը գոնե ապահովելու համար իշխանությունները պարտավոր են բեկում մտցնել ժողովրդի հոգևոր-մշակութային ոլորտում, որը հնարավորություն կտա այլ ոլորտներում ևս դրական տեղաշարժ արձանագրել: Իսկ այստեղ առաջին քայլով պետք է հիմնովին վերափոխվի բոլորի կողմից մոռացված, անուշադրության մատնված, անկարևոր համարվող և երկրի գլխին ՀԱԴԵՍԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՈՒՆ դարձած Մշակույթի նախարարությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել