Շատերը ոգևորված են Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման փաստով: Սակայն բոլորս էլ հասկանում ենք, որ Սիրիան երբեք չէր գնա այդ քայլին, եթե չլինեին Թուրքիայի կողմից տարածաշրջանում տարածքային և քաղաքական նվաճումներ ունենալու հերթական ստոր քայլերը: Բացի այդ, մի ղեկավար, ով իր իշխանությունը պահպանելու համար երկրի քաղաքական իրավիճակը հասցրեց քաղաքացիական պատերազմի և հազարավոր մարդկանց արյան գնով դեռ շարունակում է պայքար մղել ավերակների իշխանության համար, իրավունք ո՞ւնի խոսել այլ երկրի նկատմամբ իրականացված պատմական փաստի առիթով:
Այնուամենայնիվ, իհարկե, որքան էլ կեղծ լինի այս փաստը, սա մեր օգտին է և ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, միանշանակ, ամրապնդում է մեր քաղաքակական դիրքերը: Որպես այս ամենի տրամաբանական շարունակություն, կցանկանայի անդրադառնալ նաև Ուկրաինայի նախագահ Յանուկովիչի՝ առայժմ առանց մասսայական զենքի կիրառման հակազդեցությանը ընդդիմության նկատմամբ և մարտի 1-ին սեփական ժողովրդի նկատմամբ իրականացված Ռոբերտ Քոչարյանի քայլերին, ով այսքանից հետո դեռ համարձակվում է հավակնություններ ունենալ ակտիվ քաղաքականություն վերադառնալու համար: Համեմատական ակնարկ կատարելիս, հասկանում ենք, որ այս առումով մենք շատ ավելի դառը անցյալ ունենք և պարտավոր ենք այդպիսի գործիչներին մեկընդմիշտ հեռու պահել մեր երկրի ղեկավարման լծակներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել