Ես կմեռնեմ:ՃՃՃՃ Հայ-թուրքական հարաբերությունների, ինչպես նաև հատուկ ծառայությունների գործունեության նոր փորձագետ է ծլել` Ճոյտը:ՃՃՃՃ Էս խելոքը հայտարարել ա, որ էդ 1 տոննա հերոինը, որ բռնագրավվել է մեր սահմանին, իրականում թուրքական հատուկ ծառայություններն են դավադրաբար ուղարկել Հայաստան, որպեսզի ինչ-որ վնաս պատճառեն մեզ:

Մենակ արդեն Ճոյտ մականուն ունենալը շատ բան է հուշում սույն անհատի ինտելեկտուալ հատկությունների մասին, դրա համար էլ, թե՛ նրա թեզը, թե՛ թեզում հնչող փաստարկները ծիծաղելի են: Ճոյտիկ ջան, ախր թուրքերի հատուկ ծառայությունների ինչի՞ն ա պետք 200 մլն դոլարի հերոին ուղարկել Հայաստան, եթե Հայաստանը աշխարհում ամենացածր սանդղակներից մեկն ունի` հերոինի ու ծանր թմրանյութերի կիրառության առումով: Ասենք, էդքան հերոինը Թուրքիայի պես հսկայական երկիրը մի քանի ամսում հազիվ սպառի, իսկ Հայաստանում ընդհանրապպես մինչև Քրիստոսի երկրորդ գալուստ կմնա:

Բայց Ճոյտս էդքանով էլ չի սահմանփակվում ու հայտարարում ա, որ առավել ևս տարօրինակ ա, որ Հայաստանով են անցկացնում, որովհետև մեր մաքսայինի աշխատակիցները պրոֆեսիոնալ ու գործի գիտակ են... Ախր Ճոյտ ջան, մեռնեմ էն ողորկ ուղեղիդ, ով գոնե մի անգամ գործ ունեցել ա մեր տամոժնիկների հետ, կփաստի, որ փողին մուննաթ` լավ վճարես, մի տոննա հերոին չէ, կարաս ատոմային ռակետ անցկացնես Հայաստանով, ուղղակի էս անգամ ինչ-ինչ պատճառներով մերոնց փող չեն տվել, կամ քիչ են տվել, կամ էլ տվել են, բայց մերոնք են քցել, իսկ դու` հատուկ ծառայություննե՜ր, պրոֆեսիոնալի՜զմ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել