Նոր ընթերցեցի ԱԺ 4 խմբակցությունների՝ գազային համաձայնագրի ոչ օրինական հաստատման հարցով ՀՀ սահմանադրական դատարան դիմելու մասին Արծվիկ Մինասյանի տված հարցազրույցը, որտեղ նշվում է, որ դեռ քննարկում են՝ դիմել, թե չդիմել: Ամանորից առաջ Հայաստանի Նոր քաղաքական մշակույթ կուսակցության տարեվերջյան վերլուծության մեջ նշել էի, որ գազային համաձայնագրի անօրինական ընդունման հարցին հարկավոր է մեծ հնչեղություն հաղորդել և այդ մասին տեղյակ պահել նաև ՌԴ-ին: Եվ այժմ ընդդիմադիր ուժերի այսպիսի երկմտանքը ինձ ուղղակի զարմացնում է: Այն, որ մենք այսօր կանգնած ենք այնպիսի քաղաքական իրողության առջև, որ ՍԴ դիմելը շատ դեպքերում որևէ արդյունք չի տալիս, դա փաստ է: Սակայն ցանկացած իրեն հարգող և քաղաքական կշիռ ունեցող ուժ պարտավոր է մինչև վերջ իրավական հարթության մեջ ամրագրել իր որոշումները՝ անկախ դրանց արդյունքից: Եվ ՍԴ դիմելը ես կարծում եմ պարտադիր է: Բացի այդ, ի՞նչ է նշանակում սեփական որոշումների նկատմամբ ընդդիմադիր ուժերի կողմից շեքսպիրյան՝ լինել, թե չլինել գոյի կեցվածք հաղորդել: Խնդիրը պարզ է՝ իրականցվել է ՀՀ ԱԺ օրինակարգին ոչ համապատասխան վավերացում մի օրենքի, որը կենսական-քաղաքական նշանակություն ունի երկրի համար, և թողնել այս հարցը եկող իշխանությունների հույսին և այնքան վստահություն չունենալ սեփական ուժերի նկատմամբ, որ չդիմել 4 խմբակցությունների անունից, ովքեր տարիներ շարունակ իշխանության հետ վիճարկում են ավելի լավ իշխանություն կազմելու խնդիրը ՌԴ-ին, նշանակում է, որ այս 4 խմբակցությունները ընդունում են, որ իրենք այնքան քաղաքական կշիռ չունեն, որ իրավասու չեն ներկայացնելու ՀՀ տնտեսական շահերը միջազգային քաղաքական հարթակներում: Այս ամենից հետո ինձ մի հարց է մնում տալ, այդ դեպքում ի՞նչ գործ ունեք դուք ԱԺ-ում:

Կից նյութը կարդացեք այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել