Հարգելի Gohar Gasparyan ջան,

Դեկտեմբերի 31-ին պետք է որոշվի, թե ով ներկայացնելու Հայաստանը հաջորդ տարվա Եվրատեսիլին, 

ԲԱՅՑ

իմ և հազարավոր հայերի կողմից խնդրում եմ վերանայել այդ մրցույթին Հայաստանի մասնակցության հարցը և մասնակից ընտրելու փոխարեն ուղղակի հրաժարվել մեր ներկայությունից այդ՝ վաղուց արդեն քաղաքականացված և այլասերվածության քարոզի արենա հանդիսացող մրցույթին:
Մեզ կմիանան հազարավոր և հարյուր հազարավոր հայեր Հայաստանից և ամբողջ աշխարհից, եթե իմանան, թե ինչքան է նստում Հայաստանի վրա տվյալ անիմաստ մրցույթին մասնակցությունը և որ այս տարի Ավստրիան ներկայացնելու է կանացի մարմնով և հագուստով ու տղամարդու մորուքով բնությանը և գիտությանն անհայտ սեռի չգիտեմ ինչ:
Բազմաթիվ երկրներ, այդ թվում նաև եվրոպական, արդեն հրաժարվել են Եվրատեսիլին մասնակցությունից, ոմանք պատճառաբանելով ֆինանսական խնդիրներով, իսկ ոմանք էլ բացահայտ հայտարարելով, որ Ավստրիայի մասնակցի պատճառով բոյկոտելու են Եվրատեսիլը:
Իհարկե, սա առաջին դեպքը չի, երբ Եվրատեսիլի բեմից քարոզվում է ԼԳԲՏ հարաբերությունները, և օրինակ, 1998-ին Եվրատեսիլը հաղթել է dana international-ը, որը տրանսգենդեր էր, այսինքն ծնվել էր տղամարդ և դառել կին: Հիշեցնեմ, որ Եվրատեսիլի բեմից հնչել է նաև երգ լեսբիական սիրո մասին և այս ցուցակը կարելի է շարունակել ու շարունակել:
Մրցույթի հաղթողն էլ որոշվում է ոչ թե արդար քվեարկությամբ, այլ երկրների կողմից ներկայացված սմս հաղորդագրությունների արդյունքով, ինչը բոլորս էլ հասկանում ենք շատ լավ դաշտ է քաղաքական խաղերի համար:

Ամեն տարի մենք հսկայական միջոցներ ենք ծախսում այդ մրցույթին մասնակցության համար ու դա այն դեպքում, երբ օրինակ ընդամենը մեկ ամիս առաջ Հայաստանի պետական Երիտասարդական նվագախումբի կողմից Մոսկվայում Արամ Խաչատրյանի արվեստը ներկայացնելու համար գումար հավաքվում էր վճարովի սմս հաղորդագրություններ ուղարկելով:

Ամեն տարի կոչ է արվում աշխարհով մեկ սփռված մեր հայրենակիցներին դիտել Եվրատեսիլը և քվեարկել մեր մասնակցի համար: Եվ մեր հայրենակիցները նայում են ընտանիքներով ու առավել ակտիվ են հատկապես երեխաներն ու պատանիները:
Մասնակցության դեպքում ինչպե՞ս ենք այս տարի կոչ անելու դիտել մի մրցույթ, որի ընթացքում մեր հայրենակիցները ստիված պետք է լինեն երեխաներին բացատրել մորոքով տոտայի կամ յուբկայով ձյաձյայի ով լինելը:

Հուսով եմ՝ հաշվի կառնեք մեր խնդրանքը և Հայաստանը «կազատվի» այդ անիմաստ մրցույթին մասնակցությունից:

Հարգանքով,
Արման Հայրապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել