Անշուշտ, գովելի է երեկվա համաձայնագրին դեմ դուրս եկած քաղաքացիական նախաձեռնությունն ու ԱԺ-ի դիմաց հավաքված քաղաքացիների ներկայությունը, ինչը հասարակական մեծ ազդեցություն է ձևավորում նաև հասարակական այլ շերտերի վրա: Սակայն, բոլորս էլ հասկանում էինք, որ համաձայնագրի կանխումը պիտի ներսից արվեր, և միակ մարդը, ով այդ պահին գտավ լավագույն ելքը, դա Զարուհի Փոստանջյանն էր, ով իր այդ արարքով կարողացավ շեղել քվեարկության ընթացքը: Մեր ընդդիմադիր դաշտի պատգամավորները վաղուց պիտի հասկացած լինեն, որ գործ ունեն մի խումբ հանցագործ և անմակարդակ զանգվածի հետ, ուստի դրանց հետ խոսքի ուժով միայն գործելը արդյունք տալ չի կարող և հարկավոր է այսուհետ էլ որդեգրել ներսից ակտիվ դրսևորումների և լուծումների գործելաոճը: Ինչպես ժողովրդական խոսքն է ասում՝ խոտոռնակին խոտոռնակ ու կես: Եվ նաև ուզում եմ անդրադառնալ մի շարք հասարակական գործիչների և քաղաքացիների այն պահանջին, որ հարկավոր է վայր դնել մանդատները: Այս պահին դրա անհրաժեշտությունը բացարձակ չկա, քանզի երկրում դեռ չի ձևավորվել նոր քաղաքական իրադրություն, ուստի լավ կլինի մնալ և ներսից Զարուհու ընտրած գործելաոճով խափանել վտանգավոր նախագծերի հաստատումը:

Կից նյութն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել