Բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերը տեղյակ են ու վստահ, որ այն ինչ կատարվում է, կատարվում է ՌԴ ճնշման ներքո, ստիպողաբար:
Բոլորը վստահ են, որ հենց այնպես իշխանությունները չեն կարող դեմ գնալ ՌԴ-ին:
Բոլորը վստահ են նաև, որ հնարավոր չէ փոխել իշխանությունը ներկա պահին:

Կարծում եմ ներկա իրավիճակում նորմալ երկրներում իրական ընդդիմությունը, թեկուզ գաղտնի կերպով, կառաջարկեր իշխանություններին համատեղ ուժերով կազմել ծրագիր ստեղծված իրավիճակից արժանապատիվ կերպով Երկիրը դուրս բերելու համար անարդյունք հայհոյելու փոխարեն: Եթե իհարկե ընդդիմադիր ուժերը չեն համարում, որ իշխանության ձախողումներն ու անհաջողություններն օդ ու ջրի պես անհրաժեշտ են իրենց վերակենդանացման բաժանմունքում գոյության նշույլներ ցուցաբերելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել