20-րդ դարի ֆրանսիացի դրամատուրգ Մարսել Աշարին մի անգամ հարցրին, թե ինչը կլինի կանանց համար ամենադաժան պատիժը,
ինչին նա պատասխանեց, որ կնոջ համար ամենադաժան պատիժն է տալ նրան մի քանի տասնյակ գլխարկներ և փակել նրան հայելիներով շրջապատված սենյակում:
Կինը կտանջվի՝ տեսնելով՝ ինչքան լավ են նայվում գլխարկներն իր գլխին և գիտակցելով, որ իրենից բացի ոչ ոք դա չի տեսնում:

Մեր օրերում Աշարը կպատասխաներ, որ ամենադաժան պատիժը կնոջ և աղջիկների համար շատ թույն ֆոտոսեսիա կազմակերպելն է ու նկարները ֆեյսբուք և ինստագրամ ներբեռնելու պահին ինտերնետն անջատելը:

O tempora! O mores! - Օ ժամանակներ, օ բարքեր...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել