Վերջին քսան տարում միայն մի արդյունք տվող շարժում ենք ունեցել: Պատճառը նա էր, որ շարժումը կրում էր հանուն, և ոչ թե դեմ էություն: Այսինքն ասվում էր և իրագործվում էր «վճարում ենք հարյուր դրամ» և ոչ թե «չենք վճարելու» կամ «դեմ ենք 150 դրամին»: 
Կարճատեսների համար դրանք կրում են նույն էությունը, քանի որ երկուսի հիմքը՝ կետը ուղղի վրա նույնն է: Մինչդեռ հեռատեսների համար դրանք երկու բացարձակ տարբեր, ավելին՝ հակադիր երևույթներ են:

Դրանք, չնայած ունեն միևնույն հիմքը՝ կետը, սակայն տարբեր ուղղությամբ ընթացքներ, մեկը բացասական ուղղությամբ է ձգտում անվերջության, մյուսը՝  դրական: Մեկը ստեղծելով է ինչ-որ բան փոխում, մյուսը` ոչինչ չստեղծելով՝ ուղղակի հակադրվում:

Հ.Գ. Հիշենք նաև, թե որ պահից սկսած սկսեց մարել այդ շարժումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել