Պարզվում է` Տավուշում Հայաստանն ու Ադրբեջանը տարածքային վեճ ունեն: Ամեն դեպքում, այդ է պնդում henaran.am-ի լրագրողը. "Վերջին օրերին ռուսական կործանիչներն ավելի հաճախ են ուսումնական թռիչքներ կատարում Հայաստանի երկնքում, ինչը հստակ զգուշացում է այն մասին, որ Ռուսաստանը կարող է միջամտել ցանկացած պահի Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային վեճին, եթե իրավիճակը սրվի"... Բայց ամենացնցող մասն առջևում է` "Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի վրա վերջերս բռնությունների նոր ալիք է բարձրացել: Սահմանային բախումների արդյունքում նախորդ շաբաթ 5 ադրբեջանցի եւ 3 հայ է զոհվել"... Բռնություն սահմանին... ամենաուժեղ ձևակերպումն էր...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել