Բազմիցս է խոսվել այն մասին, որ պետք է գետինը մտնեն այն իշխանությունները, որոնք երկրի երկրորդ քաղաքը անտեր ու փլատակ են թողնում այնքան ժամանակ, մինչև դրսից ինչ-որ հյուր գալու չլինի, բայց էն ինչ արեցին մեր զազրելի չինովնիկները Պուտինի գնալուց հետո, չի տեղավորվում ոչ մի տրամաբանության մեջ: Ախր չի կարելի էլի տենց նողկալի ու ստրուկի հոգեբանությամբ կերպար լինել...

Ուրեմն, ինքս գրել էի արհեստական խոտածածկի մասին, որ բերել-փռել էին Գյումրու Դրամատիկական թատրոնի մոտ, բացի դրանից եղևնիներ էին տնկել, քիչ թե շատ բարեկարգել ու հարդարել էին շենքն ու հարակից տարածքը: Ու ի՞նչ եք կարծում, գյումրեցիք վայելեցի՞ն դա.... բնականաբար, ոչ. Պուտինի գնալուց հետո, ենթադրաբար Մշակույթի նախարարության ներկայացուցիչները վանդալների նման փորել-հանել են նորատունկ եղևնիները, վերցրել են արհեստական խոտածածկն ու տարել են:
Դուք հո չտես, գյոռմամիշ չե՞ք, այ անիրավներ, գոնե թողնեիք` չնայած ասա` ո՞ւմ ես ինչ ասում: 
Ի դեպ, 500 միլիոնի կարգի էլ ծախսել էին ասֆալտապատման ու լուսավորման համար: Ասում եմ, կարո՞ղ ա նույն տրամաբանությամբ գան, լույսերն ու ասֆալտը պոկեն-տանեն...
Մի խոսքով, թքեմ ձեր նամուս-պատվի վրա, իսկ քանի դեռ հանդուրժում ենք այս վիճակը, մենք ինքներս ավելի լավին արժանի չենք:

Նկարում էլ աջից թատրոնի շենքն ու հարակից տարածքը՝ մինչև Պուտինը, իսկ աջից՝ Պուտինի գնալուց հետո:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել