Iravunk.com-ը գրում է.

3 տարեկան Իգորին բժիշկներն ախտորոշել են աչքի խնձորակի սուբատրոֆիա: Այս հիվանդությունը աչքի դանդաղ մահն է, այսինքն` աչքի չափն աստիճանաբար նվազում եւ քայքայվում է: Ինչպես նշում են փոքրիկ Իգորի ծնողները` Ռոման Զաքյանն ու Ալիսա Գաբրիելյանը, Հայաստանում ոչ մի բժիշկ չի ստանձնում 3-ամյա Իգորին վիրահատելու պատասխանատվությունը եւ որպես «լավագույն» տարբերակ առաջարկում են աչքը հեռացնել եւ պրոտեզավորել: Բայց ինչպես փոքրիկի աչքի լույսը, այնպես էլ ծնողների հույսը չի մարում, քանի որ ֆրանսիական եւ գերմանական կլինիկաները երաշխավորել են ոչ միայն բուժել, այլեւ ամբողջությամբ վերականգնել նաեւ մյուս աչքի տեսողությունը: Մինչդեռ այդ վիրահատությունը երիտասարդ ընտանիքի համար չափազանց թանկ է, անգամ ընտանիքի հայրը երեք տեղ է աշխատում, սակայն 30 հազար եվրո է անհրաժեշտ այդպիսի վիրահատության համար: Իսկ ժամանակը քիչ է…. փոքրիկը մեծանում է, աչքի լույսը գնալով մարում:

Ուստի` ծնողներն ու ընտանիքի ընկերները դիմում են խնդրանքով, որպեսզի կարողանանք բոլորս միասին օգնել, որ Իգորը վաղը մյուս փոքրիկների պես կարողանա տեսնել արեւի լույսը, կապույտ երկինքն ու բարի մարդկանց ժպիտները:

Ընտանիքին կարող եք օգնել հետեւյալ հաշվեհամարով`

Կոնվերսբանկ`

ՀՀ 19300/42648450100
USA 19300/42648450101

Փոքրիկ Իգորի հոր` Ռոման Զաքյանի հեռախոսահամարը` +374 94 381804

Ամեն անգամ արթնանալիս ու արեւի լույսը նորովի վայելելիս հիշե՛ք, որ փոքրիկ Իգորի աչքի լույսը օր օրի մարում է, եթե շարունակենք անտարբեր մնալ:

 ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել