MP3 InCall Recorder & Voice

Մեզ բոլորիս մոտ լինում են դեպքեր, երբ ցանկություն կամ անհրաժեշտություն է առաջանում ձայնագրել որևէ հեռախոսազանգ: bSmart-ը խորհուրդ է տալիս օգտվել MP3 InCall Recorder & Voice ծրագրից, որն աշխատում է Android համակարգով աշխատող սարքերի վրա: Ծրագիրը հնարավորություն է տալիս կատարել հեռախոսազանգերի որակյալ և հեշտ ձայնագրություն: Այս հոդվածում կխոսենք ծրագրի միայն հիմնական տարբերակի մասին (կա նաև ծրագրի ամբողջական տարբերակը, որն արժե 1,13$): Չնայած նրան, որ ծրագրի անվճար տարբերակում առկա է գովազդ, սակայն այն օժտված է բազմաթիվ ֆունկցիաներով: Ֆունկցիաներից մեկն էլ հեռախոսազանգերի ձայնագրության հնարավորությունն է:

MP3 InCall Recorder & Voice  2

Հեռախոսազանգի ձայնագրության համար բավական է մուտքային կամ ելքային զանգերի ժամանակ սեղմել բջջայինի «կանաչ» կոճակին:

MP3 InCall Recorder & Voice  3

Ինչպես արդեն նշեցինք, ծրագրի անվճար տարբերակը ունի նաև այլ հնարավորություններ, որոնցից են՝ դիկտաֆոն, MP3 նվագարկիչ և այլք: Յուրաքանչյուրին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ՝ նեռեբնելով ծրագիրը Google Play-ից:

Bdownload

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել