Երեկ տարածքային կոչվող նախարարության նախարար և փոխվարչապետ կոչվողը ԱԺ-ում կրկին սկսեց խոսել այն մասին, որ միայն կառավարությունը և ՀՀԿ-ն չեն պատասխանատու երկրի պրոբլեմների համար, պատասխանատու են նաև ընդդիմադիրները` զարմանալի համառությամբ և պնդերեսությամբ մոռացության տալով ընդդիմադիրների բոլոր առաջարկները հաջողությամբ տապալելու կառավարության և ԱԺ-ի շարունակական քաղաքականությունը: Անշուշտ, սա հին երգ է. ճգնաժամային և լարված իրավիճակներում փորձել անհաջողությունները և քննադատությունները «դնել» այդ անհաջողությունների դեմ պայքարողների վրա, իսկ սովորական հռետորաբանությամբ «միշտ պատրաստ լինել» գովերգել ՀՀԿ-ին` երկիրը զարգացման ուղիով տանելու անուրանալի վաստակի համար: Սական ընդամենը մեկ օր անց` այսօր, Գալուստ Սահակյանը՝ վերոհիշյալ նախարարի «ավագ եղբայրը» կրկին «սահմանափակեց» իշխանության որոշումներին մասնակցելու ընդդիմադիրների իրավունքը՝ «Դրա համար պետք է փոքրամասնությունները փոքր-փոքր խոսեն և փոքր-փոքր պայքարեն»: Դե, պարոնայք ՀՀԿ-ականներ, կողմնորոշվեք, որոշեք երկրի հաջողությունների և անհաջողությունների պատասխանատուներին, քանի որ միայնակ եք իրացնում իշխանությունը, միայնակ իրացրեք նաև պատասխանատվությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել